485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների տարածքում Դատավորներին միջազգային միության առաջին համաժողովն է բացվել Երևանում
11:59
08 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների տարածքում  Դատավորների միջազգային միության (ԴՄՄ) առաջին համաժողովն է երկուշաբթի բացվել Երևանում։ Ինչպես 51-րդ ժողովը բացելիս ասաց ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, միջոցառումը կոչված է աջակցելու դատավորների անկախության առավել ամրապնդմանը, դատական համակարգի հեղինակության և բնակչության կողմից վստահության բարձրացմանը։

«Դատական համակարգի անկախության կայացման գործում արդեն շատ աշխատանք է իրականացվել, սակայն ապագայում ավելի շատ բան է սպասվում անել։ Հայաստանի դատական համակարգի ամրապնդումը, դատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը գտնվում են ՀՀ դատավորների միության ուշադրության կենտրոնում», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով,  ՀՀ դատավորների միությունը հատուկ նշանակություն է տալիս դատավորների սոցիալական պաշտպանության հարցերին։ Սարգսյանը նաև ավելացրեց, որ ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխման շարունակության համար անհրաժեշտ է քաղաքական կամք և համապատասխան իրավական դաշտ։

«Հայաստանում նման միջոցառման անցկացումը հաստատում է երկրի դատական համակարգի նկատմամբ աճող վստահությունը։ Երևանում ԴՄՄ 51-րդ ժողովի անցակցումը դրական կազդի Հայաստանի դատական համակարգի հեղինակության բարձրացման վրա», - նշեց նա։

Դատավորների միջազգային միությունը հիմնադրվել է 1953 թ.-ին՝ Զալցբուրգում (Ավստրիա)։ Այսօր ԴՄՄ-ն ներառում է 70 ազգային միություններ կամ ներկայացուցչական խմբեր աշխարհի հինգ մայրցամաքներից և ընդգրկում է չորս տարածաշրջանային խումբ. Եվրոպական դատավորների միություն (38 երկիր), Լատինոամերիկյան տարածաշրջանային խումբ (15 երկիր), Աֆրիկյան տարածաշրջանային խումբ (12 երկիր), Ասիական, Հյուսիսային Ամերիկայի և Անդրօվկիանոսյան տարածաշրջանային խումբ (9 երկիր)։

2007 թ.-ի սեպտեմբերի 23-27-ը Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի է ունեցել Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որի ժամանակ, Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն,  ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։ Տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։

Կենտրոնական խորհուրդը, քննարկելով առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թ. տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման երկիր է ընտրել Հայաստանի Հանրապետւոթյունը, որի թեկնածության համար քվեարկել էին 28 երկրների պատվիրակություններ։ ԴՄՄ 51-րդ ժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել աշխարհի 53 երկրների 216 դատավորներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։