478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
10:48
08 Սեպտեմբերի 2008

Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը շաբաթը օրը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, նշել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Գյուլը Երևան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը` հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հարևան պետությունների միջև ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձևն են:

«Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նախագահները շեշտել են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու և ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ստեղծմանը», - նշել են մամուլի ծառայությունից։

Գյուլի խոսքերով, իրեն Հայաստան հրավիրելով, նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար», - նշել է Թուրքիայի նախագահը։

ՀՀ նախագահի խոսքերով, երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ, ամենակնճռոտ հարցերը: «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները և դրանց ծանրությունը չթողնենլ հետագա սերունդների վրա», - ասել է նա:  

Հայաստանի և Թուրքիայի նախագահները նաև կարծիք են փոխանակել տարածաշրջանային գոծընթացների և խնդիրների շուրջ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը քննարկել են Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը։

«Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությանը և տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության և համագործակցության կողմնակից է, նախագահ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ», - նշել են մամուլի ծառայությունից։

Նախագահներն արձանագրել են, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար և արտգործնախարարների համար պետք է դառնան գործողությունների ուղեցույց:

Թուրքիայի նախագահը հրավիրել է Սարգսյանին Ստամբուլ՝ 2009 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը դիտելու։

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ: Նրանք նաև Երևանի «Հրազդան» մարզադաշտում հետևել են ֆուտբոլային հանդիպմանը։  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար։ Երևանն, իր հերթին, հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։