478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Սրբազան Հայաստան» միջոցառումների շարքը Երևանում կմեկնարկի սեպտեմբերի 6-ին
19:09
05 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2008թ. սեպտեմբերի 6-7-ը կկայանա «Սրբազան Հայաստան» միջոցառումների շարքը՝ շարունակելով նպաստել կրոնական ժառանգության ճանաչմանը, պահպանությանն ու արժևորմանը:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետությունում Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունից, ակցիային կմիանան մայրաքաղաքային և մարզային թանգարանները։ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարների հրամաններով հանրության համար բաց և անվճար կհայտարարվեն հանրապետության թանգարանները, պատմամշակութային և բնապահպանական արգելոց-թանգարանները:

Հաղորդագրությունում նշվում է, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ազգային մշակութային հնագույն արմատներ ունեցող Հայաստանում, կրոնական ժառանգությունը կազմում է մշակութային ժառանգության  ամենաստվար բաժինը։ «Այն մեր հավատալիքների, գիտակցության և պատմական հիշողության անմիջական արտահայտությունն ու կրողն է: Անվիճելի է, որ շատերի գիտակցության մեջ «հուշարձան» ու «տեսարժան վայր» հասկացությունները զուգորդվում են հենց պաշտամունքային ճարտարապետական կոթողների ու դրանց միջավայրի հետ. կրոնական ժառանգությունն ու սրբացված վայրերն  անբաժանելի են  Հայաստանի բնապատկերից, տեղանուններից, ծեսերից ու ժողովրդական տոներից»։

Հին աշխարհի կրոնական հավատալիքների վկայությունն են Հայաստանի  հնավայրերում պեղումներից բացված պաշտամունքային հուշարձաններն ու գտածոները՝ Էրեբունի (Խալդի տաճար, Սուսի տաճար), Մեծամոր (սրբարաններ), Արմավիր ու Արտաշատ քաղաքատեղիներ և, իհարկե, Հայաստանում հեթանոսական ճարտարապետության եզակի  հուշարձանը՝ Գառնու տաճարը՝ նվիրված արևի աստծո՝ Միհրի պաշտամունքին: 

Հայ ժողովրդի շուրջ 2 հազարամյա քրիստոնեական հավատի շարունակականության քարեղեն վկայությունը՝ վանական համալիրները, եկեղեցիները, մատուռները  և խաչքարերը ոչ միայն ուշագրավ են վաղ քրիստոնեական  կառուցողական արվեստի ու ճարտարապետության պատմության տեսանկյունից, այլև կազմում են  հայկական մշակութային անշարժ ժառանգության միջուկը։

ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում շուրջ 1300 պահպանական միավորներ, անկախ իրենց պահպանվածության աստիճանից, ներկայացնում են քրիստոնեական պաշտամունքային հուշարձանները:

Մեկուսի, բնակավայրից դուրս  կառուցված տեղական նշանակության մատուռից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանը ներկայացնող Սուրբ Էջմիածնի Մայր տաճար, Հաղպատ, Սանահին կամ Գեղարդավանք,  պետական պահպանության ու հոգածության ներքո են: Դրանց թվում է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնական ժառանգությունը՝ ռուսական, հունադավան, ասորական եկեղեցիները, ինչպես նաև մահմեդական հուշարձանները (Կապույտ մզկիթ, Արգավանդի դամբարան, հրեական ու քրդական գերեզմաններ և այլն):

2008 թ.-ին Եվրոպայի խորհրդի անդամ-երկրներում մշակութային ժառանգության պահապանները կմիավորեն իրենց ջանքները՝ անցկացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից 1991թ.-ից ի վեր համատեղ մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերը»:

Հաշվի առնելով, որ միջազգային ատյանների կողմից կրոնների թեման  ավելի ու ավելի է ճանաչվում որպես խաղաղ և կայուն ապագայի կառուցման գործոն, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի  (ԻԿՕՄՕՍ) որոշմամբ  2008-ը  հայտարարվեց պաշտամունքային ժառանգության տարի` ստանալով «Կրոնական ժառանգություն և սրբատեղիներ» խորագիրը: --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: