482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը կփակի Երևանի մի շարք ավտոճանապարհներ
18:22
05 Սեպտեմբերի 2008

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.30-ից մինչև 24.00-ն, փակվելու են դեպի մարզադաշտ տանող մի շարք ճանապարհներ։

Հանդիպումը կանցկացվի ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի շրջանակներում։

Փակվելու են դեպի մարզադաշտ տանող հետևյալ ճանապարհները՝ Աթենքի-Լենինգրադյան փողոցներ (մարզահամալիրի մոտից), Իսակովի պողոտա (Երևանյան լճի կամրջի մոտից), Իսակովի պողոտա-Կիլիկիա թաղամաս, Իսակովի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց (քաղաքապետարանի մոտից), Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց (դեպի «Հաղթանակի» կամուրջ), Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց («Ձկան խանութից» դեպի կամուրջ), Երևան ՀԷԿ (Հրազդանի կիրճ), Բրազիլիայի հրապարակ (ամբողջությամբ):

Հայաստան-Թուրքիա հանդիպման կապակցությամբ Հայաստանի կառավարությունը Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը հանձնարարել է ծառայությունը կազմակերպել խստացված ռեժիմով։

Այս միջոցները հիմնականում պայմանավորված են այն բանով, որ Երևանում ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական հրավեր է ուղարկել Թուրքայի նախագահ Աբդուլա Գյուլին։ Ակնկալվում է, որ թուրք առաջնորդը Երևան կժամանի մի քանի ժամով։

Գյուլի այցը հետարքրրություն է առաջացնում այն առումով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտակլան հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է 1993 թվականից։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: