482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյանն իր 80-ամյակը մեծ համերգով կնշի
15:25
05 Սեպտեմբերի 2008

Աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր 80-ամյակը կնշի մեծ համերգով, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ուրբաթ լրագրողներին հայտնեց երաժիշտը։

 «Մինչև տարեվերջ ես ծրագրել եմ համերգների շարք կազմակերպել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երևանում»,- ասաց նա։

Հոբելյարին շնորհավորելու են ժամանելու հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ կանադացի կիթառահար Մայքլ Բրուքը, երգիչ և կոմպոզիտոր Փիթեր Գաբրիելը։ Նախատեսվում է, որ ռուսական աստղերից կժամանեն Վլադիմիր Սպիվակովն ու Բորիս Գրեբենշչիկովը։ Հոբելյարը նշեց, որ համերգը, ըստ նախնական պայմանավորվածության, կվարի Դմիտրի Դիբրովը։

Բացի աստղերից համերգում Գասպարյանի հետ ելույթ կունենա նաև նրա թոռը՝ Ջիվան Գասպարյանը։ «Նրա մեջ ես տեսնում եմ իմ գլխավոր հետնորդին»,- նշեց երաժիշտը։

Դուդուկահարը լրագրողներին հայտնեց իր երկարակեցության և երիտասարդության բանաձևը։ «Ես միշտ խաղաղ և հանգիստ եմ ապրել՝ չխառնվելով ուրիշի գործերին»,- ասաց նա՝ հավելելով, որ մտադիր է նշել նաև իր 100-ամյակը։

Խոսելով իր նվաճումների և հետագա ծրագրերի մասին՝ երաժիշտը նշեց, որ նրա հիմնական նպատակն այսօր դուդուկի դպրոց բացելն է։

«Իմ երազանքն է հավաքել ծնողազուրկ տաղանդավոր երեխաների և նրանց դուդուկ նվագելու հնարավորություն ընձեռել»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։