480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի դադարեցնել թշնամական քաղաքականությունը. փորձագետ
14:49
05 Սեպտեմբերի 2008

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Անկարան պետք է հրաժարվի Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելուց, կարծում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։

«Մեր իշխանությունները վարում են անիմաստ զիջումների քաղաքականություն, որը կարող է դաստիարակել ինքնապաշտպանությանն անընդունակ հասարակություն և ջնջել մեր ժողովրդի ռազմավարական հիշողությունը», - ասաց Այվազյանը ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով, հայկական իշխանությունները չպետք է մոռանան, թե ինչպիսի քաղաքականություն է վարել Անկարան Հայաստանի նկատմամբ վերջին տարիների ընթացքում։

«Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է, որպեսզի մեզ վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունենա։ Մի՞թե կարելի է մտածել, որ նրանք կբացեն սահմանը հենց այժմ, երբ վրացական սահմանը ևս փակ է, և կարելի է մեզ առավելագույն վնաս հասցնել», - ասաց Այվազյանը։

Նրա խոսքերով, կա միայն երկու հանգամանք, որոնց դեպքում Թուրքիան կարող է բացել սահմանը։ Առաջին հերթին, եթե Հայաստանը կատարի բոլոր նախապայմանները, «այսինքն հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, հանձնի Ղարաբաղը Ադրբեջնին և ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները»։

«Նրանք գիտեն, որ դա անհնար է, և այդ պատճառով նման նախապայմաններ են առաջ քաշում։ Թուրքիան կարող է բացել սահմանը, եթե համարի, որ բաց սահմանը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցնի, քան փակ սահմանը», - ասաց Այվազյանը։

Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, մասնավորապես, կարող է հանգեցնել տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամի։

«Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս նշել է, որ անհրաժեշտ է նայել դեպի ապագա՝ չմոռանալով անցյալը։ Եվ մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ քաղաքականություն է Թուրքիան վարել մեր դեմ, և ինչպիսի տեղեկատվական պատերազմ է նա վարում այժմ», - ասաց Այվազյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։