480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
«10 դպրոցական ծրագրեր» մրցույթի երկրորդ փուլն է մեկնարկել Հայաստանում
12:01
05 Սեպտեմբերի 2008

ՌՈՒՍԱԼ ընկերությունը, ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, Հայաստանում հայտարարում է դպրոցականների համար նախատեսված «10 դպրոցական ծրագրեր» մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Երկրորդ փուլի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 7-11-րդ դասարանցիների սոցիալական ուղղվածություն ունեցող նոր նախաձեռնություններին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՄԱԶԾ-ից, որը մրցույթի համակարգողն է։

Մրցույթի ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը 2008 թ.-ին կկազմի շուրջ 100 հազ. դոլար (30 մլն դրամ)։ Հաղթողները կարժանանան ՌՈՒՍԱԼ ընկերության  դիպլոմներին և դրամաշնորհներին` յուրաքանչյուրը 1 մլն. դրամի չափով, դրամաշնորհ ստացած նախագծերը կիրականացվեն 2009թ.-ին:

Այս կապակցությամբ ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը ցանկություն է հայտնել, որպեսզի մանկական նախագծերը հանրօգուտ գործունեության մեջ ներգրավվեն այլ դպրոցների պատանիներին և տեղի բնակչությանը։ «Դպրոցականների նախագծերի մրցույթի իրագործման հաջողությունը 2008-2009 թթ. ուստարում հիմք դարձավ «10 դպրոցական ծրագրեր» երկրորդ մրցույթի հայտարարման համար», - ընդգծել է նա։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանն իր հերթին նշել է, որ իրականացվող նախագիծը սոցիալական պատասխանատվության և կայուն զարգացման գաղափարների համադրման իդեալական օրինակ է, քանի որ տվյալ ծրագրի ռեսուրսները մեր երեխաների` մեր երկրի ապագայի համար արված ներդրումներ են: Միաժամանակ նա ասել է, որ տվյալ ծրագիրը ՄԱԿ-ի և պետական հաստատությունների հետ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության օրինակ է:

«10 դպրոցական ծրագրեր» մրցույթն անցկացվում է 2007 թ.-ին Հայաստանում ՌՈՒՍԱԼ-ի և ՄԱԶԾ-ի միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։ Փետրվարին այս նախաձեռնության շնորհիվ անցկացվել է շախմատի օլիմպիադա, կազմակերպվել է օգնություն «Օթևան» ծերանոցին, դպրոցներից մեկում ստեղծվել է բուսաբանական այգի, կանաչապատվել է դպրոցի հարակից տարածքը, վերստեղծվել է դպրոցական թատերական ստուդիա։

Նմանատիպ մրցույթներ են իրականացվում Ռուսաստանում և Ուկրաինայում 2004 թ.-ից։ Այս ժամանակաշրջանում քննարկման է ներկայացվել ավելի քան 2500 նախագիծ, որոնցից 633-ը ստացել են դրամաշնորհային աջակցություն։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: