486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ֆուտբոլիստները լիովին պատրաստ են Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը. սպորտի նախարար
11:04
05 Սեպտեմբերի 2008

Հայ ֆուտբոլիստները լիովին պատրաստ են Թուրքիայի ազգային հավաքականի հետ հանդիպմանը, հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

«Նախապատրաստական աշխատանքներն անցել են նորմալ, և հայկական հավաքականը լիովին պատրաստ է հանդիպմանը», - հինգշաբթի Երևանում լրագրողներին ասել է նախարարը։

Նա նշել է, որ «շատ հետաքրքիր խաղ է» սպասվում։ «Համբերենք ևս երկու օր և հետաքրքիր հանդիպման ականատեսը կլինենք», - ասել է Գրիգորյանը։

Հինգշաբթի ավելի վաղ հայկական հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը լրագրողներին ասել էր, որ «Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է անակնկալ մատուցել և հաղթել Թուրքիայի հետ խաղում»։ Նա տեղեկացրել էր, որ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները եկել են Երևան կայանալիք հանդիպման համար, նրանք բոլոր լավ մարզավիճակում են և չունեն վնասվածքներ։

Հայաստանի և Թուրքիայի հավաքականները Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Էստոնիայի թիմերի հետ միասին ներառված են 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ։

Թուրքիայի հետ ֆուտբոլային հանդիպման հետ կապված ՀՀ կառավարությունը Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել ուժեղացված ռեժիմով ծառայություն ՝ նկատի ունենալով թուրք երկրպագուների՝ երկիր հնարավոր այցը, քանի որ Հայաստանը սեպտեմբերի 1-11-ը վիզայի հեշտացված ռեժիմ է սահմանել։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։