482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականը կարող է անակնկալ մատուցել և հաղթել Թուրքիայի հաբաքականի հետ հանդիպմանը. մարզիչ
16:20
04 Սեպտեմբերի 2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է անակնկալ մատուցել ու հաղթել Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը, կարծում է հայկական թիմի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը։   

Հայաստան-Թուրքիա հանդիպումը ֆուտբոլի 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

«Մենք սեփական դաշտում խաղի դրական փորձ ունենք այնպիսի ուժեղ թիմերի հետ, ինչպիսիք են Լեհաստանը (հաղթանակ 1-0 հաշվով) ու Պորտուգալիա (ոչ-ոքի) և հնարավորություն ունենք ևս մեկ անգամ ապացուցելու, որ կարող ենք հաղթել»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա։ 

Ընդ որում, Պոուլսենը նշեց, որ անհրաժեշտ է իրատեսորեն նայել իրերին, քանի որ հայկական հավաքականի մրցակիցը Թուրքիայի ուժեղ թիմն է, որը համաշխարհային վարկանիշում 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում, այն դեպքում երբ Հայաստանը ընդամենը 98-րդ տեղում է։  

Գլխավոր մարզիչը հայտնեց, որ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները ժամանել են Երևան առաջիկա հանդիպման համար, բոլորը գտնվում են լավ մարզավիճակում և չունեն վնասվածքներ։

Նա նշեց, որ երկրպագուների ներկայությունը կոգեշնչի հայ ֆուտբոլիստներին, քանի որ «առաջիկա խաղում զգացմունքների տարափ կլինի»։  

Իր հերթին Հայաստանի հավաքականի պաշտպան, դանիական «Ռանդերս» ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշեց, որ խաղից առաջ թիմում լավ մթնոլորտ է տիրում, և ֆուտբոլիստներն էլ դրական են տրամադրված։   

«Մենք հնարավոր ամեն բան կանենք լավ խաղ ցույց տալու և հանդիպմանը հաղթելու համար»,- ասաց նա։ Արզումանյանի խոսքերով, Թուրքիայի հետ հանդիպումը 2010 թ.-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի առաջին խաղն է, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպիսի արդյունքներով թիմը կսկսի խաղաշրջանը։

«Հանդիպման լավ արդյունքը մեզ հոգեբանական առավելություն կտա Իսպանիայի հետ մեր հաջորդ խաղում»,- կարծում է նա։ 

Հայաստանի և Թուրքիայի հավաքականները Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերի հետ միասին ընդգրկված են ֆուտբոլի 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հինգերորդ խմբում։

Թուրքիայի հետ հանդիպման առնչությամբ Հայաստանի կառավարությունը հանձնարարել է ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը խստացված ռեժիմով ծառայություն կազմակերպել թուրք երկրպագուների երկիր ժամանելու կապակցությամբ, քանի որ Հայաստանը սեպտեմբերի 1-11-ը մուտքի արտոնագրերի հեշտացված ռեժիմ է հաստատել։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: