484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն անտրամաբանական է. ՀՅԴ
15:41
04 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Անտրամաբանական է ակնկալել, որ Հայաստանը կարող է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, այն դեպքում, երբ դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու Կոսովոն, կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Հանրապետությունների ճանաչման հարցում Հայաստանի մոտեցումն այնպիսին է, որ նա ճանաչում է միայն այն պետությունները, որոնց անջատման գործընթացն արդեն ավարտված է։ Այդ իմաստով Աբխազիան և Հարավային Օսեթիան ավելի քիչ հիմքեր ունեն, քան նույն Ղարաբաղը»,- ասաց Ռուստամյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, հակամարտությունը կարելի է կարգավորված համարել, եթե այդ հարցի լուծման միրջազգային գործընթացը լիովին ավարտված է և ապահովված են նոր սուբյեկտի անվտանգության երաշխիքները։  

«Այդ տեսակետից չի կարելի խոսել ոչ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսեթիայի մասին և անգամ Ղարաբաղի։ Մինչ այժմ Հայաստանը ճանաչել է միայն Չերնոգորիան, որի անկախության ձեռքբերման գործընթացն իսկապես լիովին ավարտված է»,- ասաց Ռուստամյանը։  

Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ չի փոփոխվի և առաջին հերթին ուղղված կլինի հարցի խաղաղ կարգավորմանը։  

Չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման առնչությամբ Երևանի դիրքորոշման մասին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պարագայում Հայաստանը չի կարող ճանաչել նմանատիպ իրադրության մեջ գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: