487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանի վրա անթույլատրելի է Արարատ լեռը փոխարինել ֆուտբոլի գնդակով. Դաշնակցություն
15:06
04 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանի վրա չէր կարելի Արարատ լեռը փոխարինել ֆուտբոլի գնդակով, գտնում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Մենք չենք հասկանում ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունները, որը Արարատը փոխարինել է գնդակով՝ դրանով իսկ աղավաղելով մեր զինանշանը։ Եթե չկար ճնշում Թուրքիայի կողմից, ապա ինչու՞ են նրանք դա արել։ Իսկ եթե ճնշում կար, ապա ամոթ չէ՞, արդյոք, նրանց խոսքով շարժվել»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուստամյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը չպետք է շատ սիրաշահի Թուրքիային, քանի որ դա երկրին որևէ կերպ օգուտ չի տա և նրա նկատմամբ հարգանք չի ներշնչի։

«Շատերը թուրք ֆուտբոլասերների ժամանումը ընկալում են որպես կորած եղբոր վերադարձ։ Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց չենք ընդունում նաև նման մոտեցումը»,- ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ կուսակցությունն առայժմ մտադիր չէ ուշադրությունը սևեռել տարբերանշանի փոփոխության ու ֆուտբոլի ֆեդերացիայի վարքի վրա, սակայն խաղից հետո այդ հարցը բարձրացվելու է։

«Անկարան չի կարող ճնշում գործադրել մեզ վրա։ Մենք այս զինանշանի իրավունքն ունենք, քանի որ դրա վրա պատկերված է մեր պատմական հայրենիքի տարածքը, և հետո, Արարատի պատկերի առկայությունը չի խոսում տարածքային հավակնությունների մասին, հակառակ դեպքում մենք կխոսեինք Թուրքիայի դրոշի վրա պատկերված կիսալուսնի մասին»,- ասաց Ռուստամյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեքշաբթի ներկայացրել է իր նոր տարբերանշանը և հանրապետության ֆուտբոլային բոլոր հավաքականների մարզահագուստը։

Տարբերանշանի ընդհանուր ֆոնին պատկերված է Հայաստանի զինանշանը, կենտրոնում՝ ֆուտբոլային գնդակ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հապավումը՝ «FFA»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։