486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահի` Հայաստան այցի հետ կապված բողոքի ակցիաների բացակայությունը հարված է կլինի երկրի հեղինակությանը. Դաշնակցություն
14:31
04 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Երևան այցի հետ կապված Հայաստանում բողոքի ցույցերի բացակայությունը հարված կլինի երկրի հեղինակությանն ու արժանապատվությանը, կարծում է ՀՅԴ  Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։

«Մենք բողոքում ենք ոչ թե Սարգսյանի հրավերի և Թուրքիայի նախագահի այցի դեմ, այլ Անկարայի դիրքորոշման դեմ։ Եթե Ցեղասպանության ճանաչումը մեզ համար մեծ նշանակություն ունի, ապա ինչպե՞ս մենք կարող ենք բաց թողնել մեր կարծիքը արտահայտելու նման հնարավորությունը», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ կուսակցությունը մի շարք միջոցառումներ է ծրագրել հայկական և թուրքական հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման օրը, որոնք կրելու են բացառապես խաղաղ և քաղաքակիրթ բնույթ։

Ռուստամյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունը մտադիր է ակցիա կազմակերպել օդանավակայանում, որտեղ իր վերաբերմունքը կարտահայտի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները հանդիպումից առաջ կայցելեն նաև Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ջահեր կվառեն և ծաղիկներ կդնեն։ «Ցեղասպանության ճանաչման մասին կոչերը կհնչեն նաև մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ», - ասաց Ռուստամյանը։

«Սա մեր ծրագիրն է, այն նվազագույնը, որ մենք կարող ենք անել։ Մենք մտադիր չենք դուրս գալ այս ծրագրի շրջանակներից։ Եթե անգամ նման որևէ բան տեղի ունենա, ապա դա կլինի սադրիչների գործողությունների հետևանքը, ինչը մենք կփորձենք կանխել», - ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքերով, համաշխարհային հանրության համար անհասկանալի կլինի Հայաստանի լռությունը, որը Ցեղասպանության ճանաչումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է համարում, իսկ արտասահմանյան մամուլի առկայությունը թույլ կտա ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին այս խնդրի մասին։

«Մենք այս գործը մեզ վրա ենք վերցրել, քանի որ ի հայտ կգային այլ ծայրահեղական ուժեր, որոնք կանցկացնեին այլ տեսակի ակցիաներ։ Մենք մեզ վրա ենք վերցրել այս պատասխանատվությունը, և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ միանալ մեր ակցիաներին և քաղաքակիրթ ու սոլիդ կերպով արտահայտել մեր դիրքորոշումը», - ասաց Ռուստամյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: