480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել. ՀՀ նախագահ
12:08
04 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ այսօր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել։

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այս ամենի համար սահմանի երկու կողմերում անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք և հետևողականություն։ Դա լինելու է մեր երկու պետությունների քաղաքական հասունության փորձաքարը», - ասել է Սարգսյանը նախօրեին՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ։

«Ես Թուրքիայի նախագահին հրավիրել եմ Հայաստան՝ համոզված լինելով, որ ուղղակի շփումները հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձևն է։ Իհարկե, հրավերս ունի քաղաքական ակնկալիքների համատեքստ։ Չմոռանալով անցյալը՝ մենք պետք է նայենք դեպի ապագա, ձևավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և սկսենք շփումներ առանց նախապայմանների։ Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ՝ ամենակնճռոտ հարցերը», - ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ երկու պետությունները կապող և 1993 թ.-ից փակ Ղարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երկաթգծի վերաշահագործումը տեխնիկական առումով հնարավոր է իրականացնել հաշված օրերի ընթացքում։

ՀՀ նախագահը կոչ է արել դիվանագետներին՝ պարզաբանել միջազգային ատյաններում այս երկաթգծի աշխատանքի ողջ կարևորությունը։

«Զինվեք քարտեզներով, վիճակագրական տվյալներով, փաստարկներով։ Դուք պետք է հասնենք նրան, որ բոլորը գիտակցեն, որ երկաթգծի այս մի քանի կիլոմետրերը սկզբունքորեն փոխում են տարածաշրջանի փոխգործակցության ողջ պատկերը։ Մենք շատ համախոհներ ունենք այս հարցում, համագործակցեք հասարակական հատվածի հետ, համոզված եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրների շատ ու շատ հասարակական կազմակերպություններ և մտավորականներ այս գործի բնական դաշնակիցներ ու ակտիվիստներ են», - ընդգծել է ՀՀ նախագահը։

Նախօրեին պաշտոնական Անկարան հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, կայցելի Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: