486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը բացատրել է, թե ինչու հանրապետությունը դեռևս չի ճանաչել Աբխազիան և Հարավային Օսեթիան
11:43
04 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է Հարավային Օսեթիայի և Ախբազիայի ճանաչման հետ կապված հանրապետության դիրքորոշումը։

«Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Պատասխանը հստակ է՝ այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն։ Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ասել է Սարգսյանը նախօրեին՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ։

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրագործումը ժամանակ պահանջող գործընթաց է, որի արդյունքում այդ ինքնորոշման մտքին պետք է հարմարվեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլուզման կամ Չեխոսլովակիայի դեպքում։

«Հենց այդ մասին են մեր բանակցություններն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մեր գերագույն նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է», - ընդգծել է ՀՀ նախագահը։

Նա ասել է, որ ղարաբաղյան հարցում ակնկալում է Հայաստանի ողջ դիվանագիտական անձնակազմի ավելի ակտիվ ներգրավումը։ ՀՀ նախագահի խոսքերով, Ադրբեջանի պաշտոնյաներն ու դիվանագետներն առանց երկմտելու հնչեցնում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները բոլոր հնարավոր ատյաններում և բոլոր հնարավոր առիթներով։

Սարգսյանը կարծում է, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով ներկայացնել Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը և պարտադրված գոյամարտը, ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալված գործողությունները հենց էթնիկ զտման փորձեր էին, որոնք չհաջողվեցին միմիայն հայ ժողովրդի խիզախության և տոկունության շնորհիվ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։