484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահը կայցելի Հայաստան. Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն
10:47
04 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, կայցելի Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար, չորեքշաբթի տեղեկացրել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այցը կարող է աջակցել տարածաշրջանում բարեկամության և խաղաղության նոր մթնոլորտի ստեղծմանը», - ասվում է նախագահի մամուլի ծառայության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

«Հուսով ենք, որ կայանալիք հանդիպումը կնպաստի խոչընդոտների վերացմանը՝ ընդհանուր պատմություն ունեցող երկու ժողովուրդների մերձացման, ինչպես նաև միմյանց ավելի լավ հասկանալու համար», - ասվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից: Տեղական և արտասահմանյան վերլուծաբանները Գյուլի Երևան այցը համարում են չափազանց կարևոր՝ երկու հարևան երկրների հարաբերությունների նորմալացման համար։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Երևանն, իր հերթին, հայտարարում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին։

Թուրքիայի նախագահի Երևան այցի հարցում Անկարայում ի սկզբանե չկար հայացքների միասնականություն, իսկ վերջին օրերին իսկական պառակտում տեղի ունեցավ, գրում են տեղական ԶԼՄ-ները։ Նրանք նշում են, որ Արդարություն և զարգացում իշխող կուսակցության (ԱԶԿ) գործադիր կոմիտեն, իր առաջնորդ վարչապետ Թայիպ Էրդողանի խորհրդով, արդեն որոշում է ընունել արգելել իր պատգամավորներին մեկնել Երևան։ Ի սկզբանե ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Երևան էին պատրաստվում մեկնել կուսակցության 30 ներկայացուցիչներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։