481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմական գործողությունները վրաց-հարավօսական գոտում ցույց տվեցին ռուսական ռազմական մեքենայի անարդյունավետությունը. քաղաքական գործիչ
19:46
03 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմական գործողությունները վրաց-հարավօսական գոտում ցույց տվեցին ռուսական ռազմական մեքենայի անարդյունավետությունը, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այն, որ Ռուսաստանը հաղթեց այդ հակամարտությունում, զարմանալի չէ, սակայն այն, թե ինչպես հաջողվեց հասնել այդ հաղթանակին, զարմանք է հարուցում»,- չորեքշաբթի «Հայաստանը և Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի ժամանակ ասաց նա։

Ինչպես նշեց Իսկանդարյանը, վրացական և օսական ռազմական ուժերն անհամեմատելի էին։

Ինտիտուտի տնօրենի բերած տվյալների համաձայն, Ցխինվալիում էր գտնվում հազար զինվորականներից բաղկացած անձնակազմը՝ 350 խաղաղապահ, 200 միլիցիոներ, 100 պահուստային ծառայող և 200 ռուս խաղաղապահ։

Ինչպես ընդգծեց քաղաքագետը, այդ անձնակազմը կարողացավ դիմանալ 18 ժամ և չտվեց քաղաքը վրացիներին։

«Վրացական զորքերին Ցխինվալին վերցնելու և Թամարաշեն վրացական գյուղ դուրս գալու համար մի քանի հարյուր մետր էր մնացել։ Հարցն այն է, թե ինչու ռուսական զորքը Ցխինվալի հասնելու համար գնաց Ռոկի թունելով և ուղղաթիռներից դեսանտ չիջեցրեց»,- ասաց Իսկանդարյանը։

Ինչպես հիշեցրեց փորձագետը, ռուսական կողմին նաև չհաջողվեց երկնքում տիրակալության հասնել, ինչի արդյունքում պաշտոնական տվյալներով կորցրեցին 4 կործանիչ ինքնաթիռ և մեկ ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռ, որն անհասկանալի պատճառներով հայտնվել էր հակամարտության գոտում։   

Չնայած նմանտիպ խնդիրներին, ինչպես նշեց ինստիտուտի տնօրենը, վրացական բանակը «փլուզվեց» դեռևս ռուսական զորքի մոտենալուց առաջ։ 

Քաղաքագետի խոսքերով, վրացական բանակը հանկարծակի անկում ապրեց՝ չնայած ռազմական պատրաստվածությանն ու զինման բարձր մակարդակին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: