486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը. նախագահ
18:42
03 Սեպտեմբերի 2008

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր նախագահության շրջանում հիմնական շեշտը դնելու է Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման վրա, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հանրապետության նախագահը գոհունակություն է արտահայտնել ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության մակարդակի առթիվ։ Ըստ Սերժ Սարգսյանի, ազգային անվտագության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ համագործակցության կարևորությունն, ինչպիսիք են արտաքին ագրեսիայի վտանգը, թմրաբիզնեսի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարը և այլ մարտահրավերները, կասկած չեն հարուցում և ձևական մոտեցման իրավունք չեն տալիս:

Անդրադառնալով Հարավային Օսեթիայի վերջին իրադարձություններին, երկրի ղեկավարը նշել է, որ դրանք ցույց տվեցին Հարավային Կովկասում ազգամիջյան հակամարտությունների ուժային ճնշման փորձերի վտանգավորությունը: Նախագահի համոզմամբ, խնդիրների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է, և Հարավայի Օսեթիայի իրադարձությունները սթափեցնող ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռ նման պատրանքներ ունեն` իրենց ռազմական պոտենցիալը հզորացնելով և ռազմատենչ հայտարարություններով հանդես գալով:

«Ազգի կամքին հակառակ ուժային լուծումներ պարտադրելու փորձերը Հարավային Կովկասում հղի են ռազմական և աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներով»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստի աշխատանքները գնահատել են հետաքրքիր և արդյունավետ` նշելով, որ քննարկվել են ՀԱՊԿ-ի գոտում և հարակից շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումները, հավաքական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու մարտահրավերները,  կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: