484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
1915թ. Հայոց Ցեղասպանության հարցը ներսից քայքայում է թուրքական պետությունը. կարծիք
17:49
03 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանության հարցը թուրք հասարակության համար դարձել է մի վտանգավոր գործիք, որ ներսից քայքայում է թուրքական պետությանը, գտնում է Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

«Ողջ գաղափարախոսական հիմքը, որի վրա ձևավորված է հանրապետական Թուրքիան, այսօր կոռոզիայի է ենթարկվում, իսկ Ցեղասպանության խնդիրը այդ երկրի սեփական «ջանքերով» նպաստում է  այդ գործընթացի արագացմանը»,- չորեքշաբթի «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում հայտարարեց Դեմոյանը։

Նա այն մտքի կողմնակիցն է, թե ներկայիս Թուրքիան չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը, իսկ նրա անհանգստությունը բխում է ոչ թե «Սևրի համախտանիշից», տարածքների կորստից կամ փոխհատուցումներ վճարելու անհրաժեշտությունից, այլ ներկայիս Թուրքիայում հիշողության, պատմության, ազգային ինքնության հետ կապված ինտենսիվ և բավական վտանգավոր գործընթացներից։

«Վերջին երկու տարիների ընթացքում ավելի մեծ թվով երիտասարդություն հետաքրքրվում է  իր ծագման հարցերով, մինչդեռ թուրքական սահմանադրության համաձայն, այդ երկրի բոլոր քաղաքացիները թուրք են»,- պարզաբանեց նա։

Դեմոյանը գտնում է նաև, որ Թուրքիայում քաջ գիտակցում են, որ պետության համար վտանգ է ներկայացնում ոչ թե տարածքների կորուստը կամ նյութական վնասը, այլ բարոյական արժեզրկումն ու բարոյահոգեբանական անկումը, որ երևան կգա պատմագրության վերանայման դեպքում։

Թուրքիայի և Առաջին Համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների միջև 1920թ. օգոստոսի 10-ին  կնքված Սևրի պայմանագրի համաձայն, Սուլթանյան Թուրքիան պարտավորված էր ճանաչել Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»։ Նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումով Հայաստանի կազմում ընդգրկված էր համարյա ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։