481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Գյուլի՝ Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի նախագահն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը
17:17
03 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Երևան կատարելիք այցին առնչվող հարցեր են չորեքշաբթի քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չևիքյոզին։

Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Երևան՝ սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու։

«Հարևան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել  տարածաշրջանային զարգացումների և խնդիրների վերաբերյալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀնախագահի մամուլի ծառայությունից։

Հայաստանի նախագահի խոսքով, Կովկասում տեղի ունեցող և ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում և լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում:

Զրուցակիցները  քննարկել են Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարևոր խնդիր է նախաձեռնել, նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքը ցանկացած խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է:

«Հայաստանը միշտ ողջունել և ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ընդգծել է երկրի ղեկավարը և առաջարկվող պլատֆորմի վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: