478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց աշխարհի առաջնության երրորդ փուլ է դուրս եկել
16:07
03 Սեպտեմբերի 2008

Շախմատի կանանց աշխարհի առաջնության միակ հայ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը, դուրս է եկել Նալչիկում անցկացվող առաջնության երրորդ փուլ։ Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը նոկաուտ համակարգով 29 երկրի 53 մարզուհու մասնակցությամբ։  

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից, առաջնության երեքշաբթի ավարտված երկրորդ փուլում Մկտրչյանը երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել է լեհ Աննոյ Գաշիկին։ 

Հայ շախմատիստուհուց բացի, 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել նաև հնդկուհի Կոներու Համփին, չինացիներ Խոու Իֆանը, Շեն Յանը և Ժուան Լուֆեյը, շվեդուհի Պիա Կրամլինգը, ռուսներ Ալեքսանդրա Կոստենյուկը, Տատյանա Կոսինցևան և Սվետլանա Մատվեևան, ուկրաինուհիներ Աննա Ուշենինան, հունգարուհի Խոանգ Տխան Թրանգը։ Թայ-բրեյքը կորոշի հինգ հանդիպումների ճակատագիրը։

Կանանց աշխարհի առաջնության բոլոր փուլերում, բացի եզրափակչից հանդիպումները բաղկացած են 2 հիմնական պարտիաներից (ժամանակի վերահսկումը 90 րոպե 40 քայլի համար և 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան լրացուցիչ ժամանակով յուրաքանչյուր քայլի համար)։ Եզրափակիչ հանդիպումը բաղկացած է 4 պարտիայից։

Թայ-բրեյքի ժամանակ խաղարկվում են 2 արագ պարտիաներ 25 րոպե+10 վայրկյան վերահսկումով (եզրափակչում 4 պարտիա), 2 բլիցպարտիաներ (5 րոպե+10 վայրկյան) և «հանկարծակի մահվան» վճռորոշ պարտիա (սպիտակները ստանում են 6 րոպե, սևերը՝ 5, ոչ-ոքին սևերի օգտին է)։ Թայ-բրեյքներն անցկացվում են երկրորդ հիմնական պարտիայի հաջորդ օրը։  

Խաղերի ցուցակը՝ առաջին փուլ՝ օգոստոսի 29-31-ը, երկրորդ փուլ՝ սեպտեմբերի 1-3-ը, երրորդ փուլ՝ սեպտեմբերի 4-6-ը, չորրորդ փուլ՝ սեպտեմբերի 7-9-ը, հինգերորդ փուլ՝ սեպտեմբերի 10-12-ը, սեպտեմբերի 13-ը հանգստյան օր է, վեցերորդ փուլ (եզրափակիչ)՝ սեպտեմբերի 14-18-ը։

Առաջնության մրցանակային ֆոնդը 450 հազար դոլար է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: