482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական սեյսմիկ ծառայությունը չորեքշաբթի գիշերը տարածաշրջանում երեք երկրաշարժ է գրանցել
14:37
03 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը չորեքշաբթի գիշերը տարածաշրջանում երեքից յոթ բալ ուժգնությամբ միանգամից երեք երկրաշարժ է գրանցել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց հայկական Սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը, 5,1 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 01։00-ին (ըստ Գրինվիչի՝ երեքշաբթի 22։00-ին)՝ Նախիջևան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք։

Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 7 բալ է եղել։ Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Գորիսում, Սիսիանում և Կապանում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Եղեգնաձորում և Ջերմուկում՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեյսմիկ ծառայության տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 5։46-ին (ըստ Գրինվիչի՝ 1։46-ին) 2.0 մագնիտուդով երեք բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանային գոտում՝ Աշոցք քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Վեց բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Երևանի ժամանակով ժամը 7։22-ին (ըստ Գրանվիչի՝ 3։22-ին), ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 4,4։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն շատ տներում ճեղքվածքներ են առաջացել, երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: