484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը կբացվի Հայաստանում սեպտեմբերի 6-ին
14:31
03 Սեպտեմբերի 2008

2008թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում կկայանա «Թումանյանական հեքիաթի օր» երրորդ միջազգային  տիկնիկային փառատոնը, տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (UNIMA-Armenia) նախագահ Արմեն Սաֆարյանը։

Փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ հայ մեծ բանաստեղծ և գրող, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի հայրենիքում։

«Մենք իսկական տոն ենք պատրաստում երեխաների համար, իսկ փառատոնի բացումը հատուկ կլինի ինչպես հյուրերի, այնպես էլ փառատոնի մասնակիցների համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։

Գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ «Թումանյանական հեքիաթի օրվա» մասնակիցները կլինեն 16 թատերախմբեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Լիտվայից և Սլովենիայից։

Մասնակիցների թվում Սաֆարյանն առանձնացրեց Լիտվայի և Սլովենիայի թատերախմբերը, որոնք կներկայացնեն Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» և «Հովվուհին և խոզապահը» հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումները։ Երևանյան թատրոնները երեխաներին կուրախացնեն Թումանյանի հեքիաթների թեմաներով բեմադրած ներկայացումներով։

Միաժամանակ Սաֆարյանը նշեց փառատոնի հիմնական նպատակը՝ տարածաշրջանում տիկնիկային թատերարվեստի զարգացումն ու ակտիվացումը։

«Մեր փառատոնն ավանդական է դառնում, տարեցտարի մեծանում է մասնակիցների թիվը, ինչը վկայում է Հայաստանում արվեստի այս ուղղության զարգացման մասին»,- ասաց նա։

Գեղարվեստական ղեկավարի հետ միասին մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև Կարապետ տիկնիկը, որը և կդառնա տիկնիկային փառատոնի խորհրդանիշը։

«Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի կազմը կընտրի լավագույն բեմադրությունները՝ 13 անվանակարգերում։ Իսկ հաղթողները որպես պարգև կստանան Կարապետի արձանիկները»,- հայտնեց Կարապետի դերակատար դերասանը։

Սաֆարյանը հավելեց, որ փառատոնի շրջանակներում նախատեսված է վարպետության դասընթացների անցկացում։

«Թումանյանական հեքիաթի օր» երրորդ միջազգային  տիկնիկային փառատոնի կազմակերպիչը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն ՝ Բաց հասարակության ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: