481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները գտնվում են չափազանց բարձր մակարդակի վրա. ՀԴԿ
10:47
03 Սեպտեմբերի 2008

Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները իսկապես գտնվում են չափազանց բարձր մակարդակի վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Դրանք իսկապես շատ բարձր հարաբերություններ են։ Մենք սկզբունքային տարբերություններ չունենք երկկողմ հարաբերությունների դիրքորոշումներում։ Այս ուղղվածության շարունակությունը կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում», - ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, միակ բանը, որ կարելի է ցանկանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում հետևողականությունն է։ Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույս ներքո համագործակցության զարգացմանը, ապա, ինչպես նշել է քաղաքական գործիչը, այստեղ Հայաստանի դիրքորոշմանն անհրաժեշտ է մոտենալ առավել տարբերակված։

«Մնացած հարցերում դրանք շատ լուրջ և հիմնարար հարաբերություններ են, ինչը բխում է և Ռուսաստանի, և Հայաստանի շահերից և առաջին հերթին՝ Հայաստանի շահերից։ Ռուսաստանի համար այս դաշնակցային հարաբերությունները ևս շատ կարևոր են, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ առանց Հայաստանի Ռուսաստանը Կովկասում անելիք չունի», - նշեց Սարգսյանը։

Կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ ոչ մի քաղաքական գործիչ, կամա թե ակամա, չի կարող խանգարել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նրա կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան արդյունավետ մակարդակի վրա։

«Սա ամենագլխավորն է, իսկ մնացած հարցերում հայ ժողովուրդը բազմիցս  ապացուցել է իր նվիրվածությունը Ռուսաստանի հետ կապերի զարգացման սկզբունքային քաղաքականությանը, ինչը նա իրականացնում է արդեն մի քանի դար շարունակ», - ավելացրել է Սարգսյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: