486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև տարեվերջ հայ համայնքները ղարաբաղյան հակամարտության շուրջ միասնական բանաձև կընդունեն. ՀՀԿ փոխնախագահ
16:41
02 Սեպտեմբերի 2008

Հայկական համայնքներն ամբողջ աշխարհում մինչև այս տարվա վերջ միասնական հավաք կանցկացնեն, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանաձև կընդունեն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Հայ համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը։

«Նման հավաքներ կանցկացվեն աշխարհի 40 երկրներում, որտեղ հայերը միասնական բանաձև կընդունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Ակցիան գրեթե պատրաստ է, բայց Հարավային Օսեթիայի դեպքերի առնչությամբ մենք ստիպված էինք հետաձգել ժամկետները մինչև աշուն։ Մենք մտադիր ենք ակցիան անցկացնել մինչև տարեվերջ»,- տեղեկացրեց Սարգսյանը։

Նրա խոսքերով, ՀՀԿ նախաձեռնությունը հավանության է արժանացել ինչպես աշխարհի բոլոր հայ համայնքների, այնպես էլ շատ պաշտոնատար անձանց կողմից։

Ինչպես պարզաբանեց կոնգրեսի փոխնախագահը, 40 մասնակից- երկրներից յուրաքանչյուրում կանցկացվի համայնքային բոլոր կազմակերպությունների ներկայացուցչական ժողով, որոնց ժամանակ կքննարկվի ու կընդունվի հայության միասնական դիրքորոշումն արտացոլող միասնականբանաձևը։Ընդունված բանաձևերը, ինչպես ավելացրեց Սարգսյանը, կցված նամակների հետ միասին կհանձնվեն տեղական իշխանության մարմիններին։ Նամակները կպարունակեն հետևյալ խնդրանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ ազգային քաղաքականության ձևավորման դեպքում հաշվի առնել հայկական համայնքի կարծիքը։  

«Այսպիսով, մենք տեղական իշխանության մարմիններին տեղյակ կպահենք այն մասին, որ տվյալ երկրի հայկական համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ դիրքորոշում ունի։ Ի դեպ, Հոլանդիայի հայկական համայնքում հավաքն արդեն կայացել է և բանաձևն ընդունվել»,- նշեց նա։   

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։