486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ֆուտբոլային իշխանությունները Երևանին պաշտոնապես Հայաստան-Թուրքիա ֆուտլբոլային հանդիպման տոմսերի հայտ չեն ներկայացրել
14:23
02 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո թուրք երկրպագուները չեն այցելի Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար, տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր երկրպագուների համար տոմսերի հայտ չի ներկայացրել», - հայտարարեց Հայրապետյանը երեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 52 հազ. հանդիսատես։ ՖԻՖԱ-ի օրենքներով՝ տանտերերը պարտավոր են հյուրերի երկրպագուներին համար ապահովել տոմսերի 5 տոկոսը։

ՀՖՖ նախագահի խոսքերով, հայկական հավաքականի հետ ֆուտբոլային հանդիպմանը Թուրքիայից կգա 130 հոգանոց պատվիրակություն։

Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանը դեռևս հայտ չի ներկայացրել Թուրքիայի հավաքականի հետ՝ 2009 թ.-ին կայանալիք պատասխան հանդիպման տոմսերի համար։

«Երբ ժամանակը գա և մենք իմանանք, թե որքան մարդ է ցանկանում գնալ Թուրքիա՝ պատասխան հանդիպումը դիտելու համար, ես նամակ կգրեմ իմ թուրք գործընկերներին՝ տոմսեր տրամադրելու խնդրանքով», - ասաց նա։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերի հետ միասին ներառված է 2010 թ.-ի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ։

Թուրքիայի հետ ֆուտբոլային հանդիպման անցկացման հետ կապված՝ ՀՀ կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը հանձնարարել է ծառայությունը կազմակերպել ուժեղացված ռեժիմով՝ նկատի ունենալով սեպտեմբերի 1-11-ը մտցված պարզեցված ռեժիմով թուրք երկրպագուների սպասվելիք ժամանումը Հայաստան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: