486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և ՀՀ նախագահները Սոչիում քննարկում են Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակը
14:05
02 Սեպտեմբերի 2008

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Սոչիում հանդիպման ժամանակ քննարկում են Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանին է փոխանցվում նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Կցանկանայի ներկայացնել միջազգային խնդիրների վերաբերյալ իմ տեսակետները, առավել ևս, որ չենք հանդիպել Վրաստանի կողմից ագրեսիա իրականացնելու պահից։ Կխոսենք այդ մասին»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը՝ բացելով հանդիպումը հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ։

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ցավում է Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի համար։ «Ցավում եմ կատարվածի համար և մաղթում եմ հետևանքների շուտափույթ վերացում», -ասել է նա։

«Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում զոհված ռուս քաղաքացիների և խաղաղապահների կապակցությամբ»,- ասել է ՀՀ նախագահը։

Մեդվեդևը նշել է, որ Սարգսյանի հետ հանդիպումները կանոնավոր կերպով են ընթանում։ Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում Հարավային Օսեթիայիում տիրող իրավիճակին զուգընթաց կքննարկվեն նաև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։

Խոսելով ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին, Մեդվեդևն ասել է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներ։

«Կցանկանայի նշել, որ ՀԱՊԿ-ն կսկսվի մոտ ժամանակներում։ Մենք այժմ նախապես կխոսենք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ և կձևավորենք վերջնական դիրքորոշումը Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ»,- ասաց Ռուսաստանի նախագահը։

Ռուսասատանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը օգոստոսի 26-ին։ Այդ հանրապետությունների բնակիչները դիմեցին անկախության ճանաչման խնդրանքով օգոստոսի 8-12-ի դեպքերից հետո, երբ Վրաստանը ռազմական գործողություններ իրականացրեց Հարավային Օսեթիայում։

Այն ժամանակ վրացական զորքը գրեթե ամբողջովին ավերեց հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր՝ սպանելով, հարավօսեթական իշխանությունների տվյալներով, ավելի քան մեկուկես հազար խաղաղ բնակիչների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: