486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ փղիկի հարսնացուն՝ Քենդի փիղը մահացել է չբացահայտված հանգամանքներում
13:15
02 Սեպտեմբերի 2008

 Երևանի պետական կենդանաբանական այգում բնակվող Հրանտ փղիկի հարսնացուն՝ Քենդի փղիկը (Նատալյա Զվերևայի կենդանիների թատրոնից բերված Մաշա փղիկը) մահացել է։

«Փղիկը մահացել է օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը, նա 35 տարեկան էր », - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տխուր լուրը հաստատեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը։

Նրա խոսքերով, փղի մահվան պատճառները բացահայտելու համար տարվում է քննություն, որի աշխատանքներում ընդգրկված են անասնաբույժներ և այլ մասնագետներ։ «Մենք հրավիրել ենք նաև օտարերկրյա մասնագետի, որի հետ համատեղ կփորձենք իմանալ, թե ինչից է մահացել փիղը», - ասաց Աբովյանը։

Նա ենթադրում է, որ հետաքննության արդյունքները «պարզ կդառնան մի քանի օրից։

Հրանտ փղիկի հարսնացուն բերվել էր Մոսկվայից՝ 2007 թ. դեկտեմբերին։ Փղիկի ձեռքբերման և նրա Երևան տեղափոխման համար հայկական «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը (այգու գլխավոր հավոնավոր) տրամադրել էր շուրջ 150 հազ. ԱՄՆ դոլար։

Մաշային տրվել էր Քենդի անունը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ, որպեսզի փղերի զույգը դառնար «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Քենդի» հրուշակեղենի գործարանի անվանակիցը։

Հրանտիկ փիղը երևանյան կենդանաբանական այգում բնակվում է 1999թ.-ից՝ «Գրանդ Հոլդինգի» ֆինանսական օժանդակության շնորհիվ։ Այդ ժամանակվանից Հրանտիկ փիղը դարձել է ընկերության խորհրդանիշը, ինչպես նաև հայ երեխաների սիրելին։ Մինչև Մաշային բերելը հովանավոր-ընկերության ղեկավարությունը Շրի Լանկայից և Հնդկաստանից Հրանտի համար զույգ բերելու մի քանի ապարդյուն փորձեր էր արել։

Մասնավորապես, Հրանտիկին հնդկական Կումալա փղի հետ «ամուսնացնելու» փորձը խափանվել էր տեղի բնապահպանների բողոքի ցույցի պատճառով, որոնք բողոքում էին երկրից կենդանիների դուրսբերման դեմ։ Ինչպես պարզվեց, ճակատագիրը բարեհաճ չէր Կումալայի նկատմամբ. փղիկին ու ևս մի քանի կենդանիների թունավորել էին հնդկական կենդանաբանական այգու՝ աշխատանքից հեռացված մի խումբ աշխատակիցներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։