487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական TRT հեռուստաալիքը կհեռարձակի Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
18:29
01 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական հեռուստատեսության և ռադիոյի կորպորացիան (TRT) հեռարձակելու է Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև կայանալիք հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանում 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

Ինչպես հայտնում է թուրքական «Today's Zaman» թերթը, TRT-ի 9 անդամներ Հայաստան կժամանեն հանդիպումը լուսաբանելու նպատակով։

«Հանդիպումից զատ, թուրքական հեռուսաալիքի ներկայացուցիչները նաև հնարավորություն կստանան հարցազրույց ունենալ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հետ, որի հիման վրա ռեպորտաժ կպատրաստվի և որը թուրքական լսարանին առավելագույն պատկերացում կտա հարևան երկրի առօրյա կյանքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ու թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շախին նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր։

Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի մասին հեռուստատեսային և ռադիոհաղորդումների կազմակերպում, Եվրոպական հեռարձակողների միության անդամ հանդիսացող երկու երկրների միջև փորձի փոխանակում։

2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկելու է Նորվեգիայից ժամանած մրցավարների խումբը՝ հայտնի մասնագետ Թոմաս Հենինգ Էվրեբեի գլխավորությամբ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու նպատակով։

Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն կապակցությամբ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։