485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
17:07
01 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 2-15-ը Երևանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, երկուշաբթի հայտնեց թանգարանի մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանը։

«Ցուցահանդեսում կցուցադրվեն շուրջ 70 լուսանկարներ, փաստաթղթեր, պարբերականներ, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում  մինչև 1915թ. հայկական մարզական ակումբների և ֆուտբոլային թիմերի կազմավորման պատմությունը»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Ավետիսյանն ընդգծեց, որ հայ մարզիկները և հայկական սպորտային ակումբները, որոնց թիվը հասնում էր 100-ի,  նշանակալի  ավանդ են ունեցել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման պատմության մեջ:

1911-1914թթ. Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ) կազմակերպվեցին հայկական օլիմպիական խաղերը: Նույն ժամանակահատվածում Շավարշ Քրիսյանի խմբագրությամբ լույս էր տեսնում «Մարմնամարզ» մարզական թերթը, որը, փաստորեն, կայսրության առաջին սպորտային պարբերականն էր:

1912թ. ամռանը երկու հայ մարզիկներ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը մասնակցեցին Ստոքհոլմում կայացած 5-րդ միջազգային օլիմպիական խաղերին` առաջին անգամ կայսրությունը ներկայացնելով օլիմպիադայում: 1915-1920թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:

Սեպտեմբերի 6-ին Երևանում առաջին անգամ կկայանա Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային ընտրանիների հանդիպումը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Ակնկալվում է հազարավոր թուրք երկրպագուների ժամանումը մայրաքաղաք, ինչի առնչությամբ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կձեռնարկեն աննախադեպ միջոցներ անվտանգություն ապահովելու համար։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։