486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հանցավորության մակարդակը 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նվազել է 1,5 տոկոսով. վիճակագրություն
16:59
01 Սեպտեմբերի 2008

Հայաստանում 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին 4914 հանցագործություն է իրագործվել, ինչը 1,5% պակաս է 2007 թ.-ի առաջին յոթ ամիսների ցուցանիշից, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով հանրապետության ոստիկանության տվյալներին։

Պաշտոնական տվյալներով, 2008-ի առաջին կիսամյակում Հայաստանում ոչ ծանր հանցագործությունների թիվը կրճատվել է 3,8%-ով, միջին ծանրության հանցագործությունները՝ 1,6 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ 0,05 տոկոսով։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,9%-ով, այս տարվա հաշվետու ժամանակահատվածում 107 նման հանցագործություն է կատարվել։    

2008թ. հունվար-հուլիս ամիսներին աճել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, գրանցված է 579 նման դեպք, ինչը 10,9 տոկոսով գերազանցում է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։  

Ընդ որում 2008-ի հունվար-հուլիսին 19 տոկոսով աճել է գրանցված սպանությունների թիվը, պատասխան ժամանակահատվածում գրանցվել է նման հանցագործության 50 դեպք։ Միևնույն ժամանակ 31,8 տոկոսով կրճատվել է մահափորձերի թիվը, որոնց թիվը 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին 15 է եղել։     

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում էապես նվազել է հանրային անվտանգության, հասարակական կարգի և ազգաբնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում գրանցվել է տվյալ կարգի 976  դեպք, ինչը 7,7 տոկոսով պակաս է 2007 թ.-ի ցուցանիշից։

Հանցագործությունների այս դասից 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին հարապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքի ապօրինի շրջանառության 136 դեպք, խուլիգանության 143 դեպք, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 175 դեպք։

Հայաստանում 2008 թ.-ի հուվար-հուլիս ամիսներին գրանցվել է սեփականության դեմ ուղղված 2073 հանցագործություն, ինչը 5,5 տոկոսով ցածր է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սեփականության դեմ ուղղված գրանցված հանցագործությունների թվից 139-ը պետական կամ հասարակական սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են և ավելի քան 1,7 հազարը՝ մասնավոր սեփականության դեմ ուղղված։

Հաշվետու ժամանակահատվածում երկրում 37,5 տոկոսով աճել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Այսպիսով, 2008 թ.-ի հուվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 220 նման դեպք։ Ընդ որում, տնտեսական գործունեության դեմ ուղղված գրանցված հանցագործությունների թվից 55-ը կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ դրանք իրացնելն է։ 

Պետական իշխանության, կառավարման ծառայության և կարգի դեմ 2008 թ.-ին Հայաստանում 1050 հանցագործություն է իրագործվել, ինչը 4,2 տոկոսով բարձր է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, 2008 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին իրագործված հանցագործությունների մեծ մասը կատարվել է  մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ՝ 2,4 հազար հանցագործություն։

Երկրի մարզերից ամենաքրեածինը Լոռու մարզն է ճանաչվել, որտեղ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 429 հանցագործություն։ Ընդ որում, ամենափոքր թվով հանցագործությունները գրանցվել են երկրի Վայոց Ձորի մարզում՝ 58 դեպք։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։