480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ջավախքի և Արցախի հայկական դպրոցները ռազմահայրենասիրական կինոնկարներ կստանան
16:45
01 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը Ջավախքի (հայերով բնակեցված շրջան Վրաստանում) և Լեռնային Ղարաբաղի դպրոցներին է փոխանցել հայ պատմաբան Արտակ Մովսիսյանի սցենարներով նկարահանված ռազմահայրենասիրական «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» կինոնկարները, ինչպես նաև ««Հայոց պատմության աշխարհակալությունները» վերնագրով գրքույկը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց Վրաստանի և Ղարաբաղի հայկական կրթական հաստատություններում աշակերտների բարձր ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը։

Նրա խոսքերով, նշված կինոնկարները և գրքույկը նախատեսվում է տարածել նաև Ռուսաստանի և հայկական սփյուռք ունեցող այլ երկրների ուսումնական հաստատություններում։

«Մեզ ոչ միայն անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ճիշտ ներկայացնել մեր պատմությունը, այլև ամրապնդել նորագույն ժամանակի մեր հաղթանակներն ու նվաճումները։ Պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը ուժեղ և հզոր է եղել, և այդ ուժը փոխանցվել է մեր սերնդին։ Իսկ դա հնարավոր է միայն աշխարհի համայն հայության համախմբման միջոցով»,- նշեց նախարարը։

Իր հերթին գրքույկի հեղինակն ու ֆիլմերի սցենարիստ, պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դասախոս Արտակ Մովսիսյանը նշեց, որ «Տիգրան Մեծ» ֆիլմը պատմում է, թե ինչպիսին պետք է լինի հայ առաջնորդի և իսկական հայրենասերի կերպարը։

«Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» երկրորդ ֆիլմում, ըստ Մովսիսյանի, խոսվում է հեթանոսական Հայաստանի ամենամեծ ճարտարապետական կոթողի՝ Նեմրութ լեռան մասին, որի մասին խոսելիս՝ շատ փորձագետներ աշխարհի Ութերորդ հրաշալիք են հաճախ անվանել։ Այժմ Նեմրութը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։

«Հայ թագավորության անկումից հետո հարյուրավոր տարիների ընթացքում մեր թշնամիները մեզ թերարժեքության բարդույթ են փորձել ներշնչել։ Իմ աշխատանքներում ես փորձում եմ ցույց տալ, որ մեր ժողովուրդն ընդունակ է ստեղծել մեծ կայսրություններ և քաղաքակրթություններ», - ասաց Մովսիսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։