486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսեթիան պետք է ճանաչեն միմյանց անկախությունն ու փոխհամագործակցության պայմանագիր կնքեն. Դեմկուս
16:15
01 Սեպտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսեթիան պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց անկախությունն ու բոլոր ոլորտներում փոխհամագործակցության պայմանագիր կնքեն, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Հիմա շատ են խոսում Հայաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հավանականության մասին։ Սակայն անհրաժեշտ է, որպեսզի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչի ԼՂՀ-ն։ Ներկա պահի դրությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն ու նախագահն են միայն հանդես եկել հայտարարություններով, բայց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պաշտոնական ճանաչում տեղի չի ունեցել»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։  

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 26-ին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին հրամանագրեր ստորագրեց՝ կոչ անելով մյուս պետություններին հետևել Ռուսաստանի օրինակին։ Դրան նախորդել էր օգոստոսի 8-ին վրացական զորքի ներխուժումը Հարավային Օսեթիայի տարածք և դրան հաջորդած՝ Վրաստանին խաղաղության դրդող ռուսական օպերացիան։

Սարգսյանի կարծիքով, եթե վերոնշալ բոլոր երեք սուբյեկտներն իրենց համարում են պետականության իրավունք ունեցող կազմավորումներ, ապա պետք է ճանաչեն միմյանց անկախությունը։

Ինչպես կարծում է քաղաքական գործիչը, փոխադարձ ճանաչումն էական գործոն է ԼՂՀ-ի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համար, քանի որ դրանով նրանք կհաստատեն անկախ պետական կազմավորումներ լինելու իրենց իրավունքը։ 

«Եթե հիմա նրանք միմյանց չճանաչեն, ապա մյուս երկրներն ինչպե՞ս ճանաչեն։ ԼՂՀ ղեկավարությունը պետք է քննարկի հարցն ու անպայման ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։

Փոխադարձ ճանաչման դեպքում աշխարհում տարօրինակ իրավիճակ կստեղծվի. ՄԱԿ-ը նախադեպ կունենա, երբ միջազգային իրավունքի մի քանի չճանաչված սուբյեկտներ ճանաչել են միմյանց և պատրաստվում են շարունակել գործընթացն ու սերտ փոխհարաբերություններ պահպանել»,- նշեց Սարգսյանը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: