480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մելքոնյանի անվան վարժարանի առաջին կուրսեցիներին՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
14:21
01 Սեպտեմբերի 2008

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի շնորհավորել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին կուրսեցիներին՝ Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ։

«Պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա սկզբի առթիվ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։

Օհանյանի խոսքերով, հայ ժողովրդի պատմության մեջ գիտելիքն ու հավատը, դպրոցն ու եկեղեցին հատուկ տեղ են զբաղեցրել և «օգնել մեր ժողովրդին՝ աշխարհում արժանի տեղ զբաղեցնել այլ ազգերի թվում»։

Նախարարի խոսքերով, Հայաստանի նորագույն պատմությունն ապացուցել է, որ գիտելիքներ ունեցող մարդն անպարտելի է։

Միաժամանակ նա նշեց, որ ռազմամարզական վարժարանի առաջին կուրսեցիների համար այսօր հատուկ օր է, քանի որ զինվորին բացի գիտելիքից անհրաժեշտ է ձեռք բերել ռազմական հմտություններ։

«Զինծառայողի մասնագիտությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ հենց նրանք են ապահովում մոր ժողովրդի անվտանգ գոյությունը», - ընդգծեց Օհանյանը։

Նախարարն ասաց, որ լավ մասնագետները կամրապնդեն հայկական բանակը, որը տարածաշրջանում ամենալավ պատրաստվածներից մեկն է և արժանապատվորեն է կատարում իր հիմնական առաքելությունը՝ սահմանների պաշտպանություն և ժողովրդի անվտանգ կյանքի ապահովում։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վիտալի Ոսկանյանն իր հերթին նշեց, որ անցած տարիների ընթացքում այս հաստատությունը դարձել է զինվորների հիմնական դարբնոցը, զինվորների, որոնք պատրաստ են նվիրումով ծառայել հայրենիքին և ժողովրդին։

«Սիրելի աշակերտներ, դուք պետք է գիտակցեք, որ ընդունվելով վարժարան, որը կրում է ազգային հերոսի անունը՝ դուք պետք է հպարտանաք և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեք ուսման նկատմամբ», - ասաց նա։

Ոսկանյանի խոսքերով, վարժարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ որակյալ մասնագետների պատրաստման համար։ «Ձեզ հետ է կապված մեր երկրի ապագան, և ես հուսով եմ, որ դուք պատվով կկատարեք Մոնթե Մելքոնյանի պատգամները», - ավելացրեց նա՝ դիմելով կուրսանտներին։

2008-2009 ուստարում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան է ընդունվել 100 կուրսանտ։ Վարժարանն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ կամ մեկնել ուսանելու Հունաստանի և Ռուսաստանի բուհեր։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: