481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը սովորողներին և մանկավարժներին նոր ձեռքբերումներ է մաղթել 2008-2009 ուստարում
13:05
01 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է երկրի բոլոր սովորողներին և մանկավարժներին Գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ նրանց մաղթելով նոր ձեռքբերումներ և արդյունքներ 2008-2009 ուստարում։

«Սիրելի աշակերտներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ ու ծնողներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նոր գիտելիքի և կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ ՀՀ նախագահի ուղերձում։

Նախագահը նշել է, որ այսօր՝ մեր երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում, պետությանն ու հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը, արմատավորել հարգանքը մանկավաժի ու գիտության մարդու նկատմամբ և ամեն կերպ սատարել կրթության ու գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացմանը:

ՀՀ նախագահը հատկապես շնորահվորել է առաջին դասարանցիներին և նոր ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին։ «Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ», - ասվում է ուղերձում։

Հայաստանի 85 պետական և ոչ պետական համալսարաններում և բուհերի 11 մասնաճյուղերում սովորում է շուրջ 100 հազ. ուսանող, որոնցից 10 հազարը ընդունվել է համալսարան 2008 թ.-ին։ Հանրապետության 1450 հանրակարթական դպրոցները 2008 թ.-ին կընդունեն 435,5 հազ. աշակերտ, այդ թվում նաև մոտ 32,5 հազ. առաջին դասարանցի։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: