486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության և գիտության նախարարը շնորհավորել է սովորողներին և ուսուցանողներին՝ Գիտելիքների օրվա կապակցությամբ
12:56
01 Սեպտեմբերի 2008

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության սովորողներին և ուսուցանողներին՝ Գիտելիքների օրվա կապակցությամբ։

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի առթիվ։ Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է», - ասվում է երկուշաբթի ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ Սեյրանյանի ուղերձում։

Նախարարը նշել է, որ շատ ընտանիքներում նոր ուսումնական տարին  առանձնահատուկ շնորհավորանքի առիթ է, քանզի նրանց փոքրերն առաջին անգամ մտնելու են դպրոց, երիտասարդները՝ լսարան։ «Ուսումնառության ամեն շրջանում նրանց արձանագրած  հաջողությունն ու հաղթանակը ոչ միայն նրանց ընտանիքների, այլև մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար է դառնալու», - ասել է Սեյրանյանը։

Ուղերձում նշվում է, որ բազում մարտահրավերների առջև կանգնած հայոց պետականությունը դրանց դիմակայելու այլ ելք ու զենք չունի, քան մտավոր հզոր ներուժի զարգացումը և գիտելիքը։

«Ուստի Հայաստանի կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերն այլընտրանք չունեն, ու սկսված բարեփոխումները նախանշված եզրագծին հասցնելու գործում պետությունը վճռական է լինելու», - հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարը։ Նա կարևորել է բոլորի ներդրումը՝ լինի  ուսումնատենչ սովորող, թե բարեխիղճ ուսուցանող։

«Կրկին շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ ուժ, եռանդ և հաջողություններ ձեռնարկված քայլերը կյանքի կոչելու գործում», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Հայաստանի 85 պետական և ոչ պետական համալսարաններում և բուհերի 11 մասնաճյուղերում սովորում է շուրջ 100 հազ. ուսանող, որոնցից 10 հազարը ընդունվել է համալսարան 2008 թ.-ին։

Հանրապետության 1450 հանրակարթական դպրոցները 2008 թ.-ին կընդունեն 435,5 հազ. աշակերտ, այդ թվում նաև մոտ 32,5 հազ. առաջին դասարանցի։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։