482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակն է նշվել Երևանում
11:44
01 Սեպտեմբերի 2008

Հայկական մտավորականության ներկայացուցիչները կիրակի՝ մեծանուն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրը, ծաղիկներ են դրել Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է գրողի սիրտը։

Օգոստոսի 31-ին նշվող Սարոյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև դպրոցականներ։

Սարոյանի ծննդյան օրվա տոնակատարությունը այս տարեսկզբից Հայաստանում նշվող նրա 100-ամյա հոբելյանի միջոցառումների բարձրակետն էր։

Միջոցառումն անցկացվում էր լարային քառյակի նվագակցությամբ։ Բացի այդ, Երևանի Սարոյանի անվ. դպրոցի աշակերտները մասնակիցների համար պատրաստել էին փոքրիկ անակնկալ՝ ներկայացնելով գրողի նովելներից մեկի մոտիվներով բեմադրված թատերական ներկայացում։

«Սարոյանն այն հանճարներից է, ում ընդունել է ողջ աշխարհը։ Նրա ստեղծագործությունների թեմաները չեն կորցնում իրենց արդիականությունը նաև այսօր, հատկապես մեզ համար», - ասել է ՀՀ վարչապետ Սարգսյանը միջոցառման ընթացքում։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր մարդ Սարոյանի ստեղծագործություններում գտնում է իր աշխարհը։ Սարգսյանը նաև ընդգծել է գրողի փիլիսոփայական աշխարհընկալումը։

ՀՀ կառավարության ղեկավարն ավելացրել է, որ երիտասարդ սերնդի համար արդիական խնդիրներ են ընթերցանության նկատմամբ սիրո ամրապնդումն ու մղումը դեպի կրթությունը։

«Սարոյանը կարող է հիասքանչ աշխարհ բացել նաև երիտասարդության համար։ Այս գրողի գործերը երիտասարդների մոտ ընթերցանության նկատմամբ սեր խթանելու  լավագույն մեթոդը կդառնան», - ասել է նա։

Սարոյանի պատվին հոբելյանական միջոցառումներ են անցակցվում ոչ միայն Հայաստանում, այլև Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ ծնվել է գրողը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նաև նշել է, որ Սարոյանը 20-րդ դարի ամենամեծ հեղինակներից է։ «Սարոյանի ստեղծագործություններում արտացոլվում է ոչ միայն նրա հայկական ծագումը, այլև ամերիկյան կրթությունը», - ասել է նա։

Փենինգթոնն ավելացրել է, որ Սարոյանի միակ ռեժիսորական աշխատանքի՝ «Լավ աշխատանք» ֆիլմի շնորհիվ հոլիվուդյան էկրանին առաջին անգամ հնչել է հայկական խոսքը՝ երկխոսության տեսքով։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ գաղթյալների ընտանիքում։ Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: