484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ
11:19
01 Սեպտեմբերի 2008

Հայաստանում 2008 թ.-ի հոկտեմբերին կանցկացվեն միջոցառումներ՝ «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, ակցիայի մասնակիցների՝ հոկտեմբերի 4-6-ը Հայաստան կատարելիք այցի և այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասները քննարկվել են նախօրեին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ։

«Մենք հաղթանակի ժառանգներն ենք» ակցիան կազմակերպվում է 2006 թ.-ից և արդեն հաջողությամբ անցկացվել է Մինսկում` 2006թ.-ին և Ալմա-Աթայում՝ 2007 թ.-ին։

«Կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում Երևան են ժամանելու ակցիայի կազմկոմիտեի նախագահ, ՌԴ ՊետԴումայի պատգամավոր Գենադի Սելեզնյովի և կազմկոմիտեի շտաբի պետ, աֆղանական պատերազմի մասնակից, բանակի գեներալ Վիկտոր Երմակովի գլխավորած պատվիրակությունը», - տեղեկացրեց Շահսուվարյանը։

Նա նշեց, որ ծրագրված են նաև համանուն պատվիրակությունների այցեր ԱՊՀ անդամ-երկրներից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Թուրքմենիայից:

Շահսուվարյանի խոսքերով, անցկացվելիք միջոցառումների շարքում կընդգրկվեն գիտամեթոդական կոնֆերանսներ, հանդիպումներ ռազմական ինստիտուտների կուրսանտների, Երևանի կայազորի զինծառայողների, ԲՈւՀ-երի ուսանողների, հանրակրթական դպրոցների աշակերտների հետ: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կանցկացվի «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով գալա-համերգ։

Կկազմակերպվի նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ապա և` մամուլի ասուլիս` Ակցիայի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, նման միջոցառումները նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը կառավարական կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել է Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելու 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ կարևորում է համագործակցությունը աֆղանական պատերազմի վետերանների միության հետ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: