478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ամյանն առաջին մրցանակի է արժանացել Սոչիում անցկացվող «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» մրցույթի ժամանակ
11:01
01 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ամյանն առաջին մրցանակը կիսել է Ռուսաստանը ներկայացնող «Քվատրո» խմբի հետ՝ նախօրեին Սոչիում ավարտված երիտասարդ կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» միջազգային մրցույթի ժամանակ։

Հաղթող է ճանաչվել 216 ձայն հավաքած Թահմինա Նիյազովան, որը առաջ է անցել «Քվատրո» խմբից և Ամյանից ընդամենը մեկ բալով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրորդ մրցանակը ստացել են Լատվիան ներկայացնող երգչուհի Ամբերն ու Ուկրաինան ներկայացնող «Օպասնիե սվյազի» դուետը, երրորդ տեղը կիսել են Բելառուսը ներկայացնող «The champions» խումբը,Մոլդովայից Բորիս Կովալյան և Թուրքմենստանից Լաչին Մամեդովան։

Մրցույթի օրենքներով՝ գրան-պրին ստանում են մրցութային բոլոր օրերի ընթացքում հեռուստադիտողների առավելագույն ձայները հավաքած մասնակիցները։

Այս տարի «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» մրցույթն անցկացվում էր չորրորդ անգամ։ Դրան մասնակցում էին երգիչներ 11 երկրներից՝ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուկրաինայից։

Յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր մեկ մասնակից։ Ժյուրիի անդամները ևս մասնակից-երկրների ներկայացուցիչներ էին։ Ժյուրիի նախագահն էր Իոսիֆ Կոբզոնը։

Մրցույթն անցկացվում էր չորս օրվա ընթացքում։ Առաջին օրը մասնակիցները ներկայացրեցին օրիգինալ երգ, երկրորդ օրը՝ ռետրո-հիթ, երրորդ օրը՝ համաշխարհային հիթ, և երեկվա երեկոն ավարտվեց գալա-համերգով։

Ժյուրին խոստացել է, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի այն երկրում, ում ներկայացուցիչը հաղթանակ տարավ Սոչիում, այսինքն հաջորդ մրցույթը կանցկացվի Տաջիկստանում։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: