487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պարի պետական համույթն իր 50-ամյակը կնշի նոր ծրագրով
17:49
29 Օգոստոսի 2008

Հայաստանի պարի պետական համույթը 2009 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կնշի հիմնադրման 50-ամյակը բոլորովին նոր ծրագրով, հայտնեց համույթի տնօրեն Էրիկ Չանչուրյանը։

«Այժմ կոլեկտիվն ու պարուսույցներն աշխատում են նոր ծրագրի վրա, որը կներկայացվի հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին։ Մենք ծրագրել էինք 50-ամյակը նշել այս տարվա հոկտեմբերին, սակայն նախապատրաստական աշխատանքերը ձգձգվեցին, այդ պատճառով էլ հոբելյանի նշումը տեղափոխեցինք հաջորդ տարվա մարտ-ապրիլ»,- ուրբաթ լրագրողներին ասաց Չանչուրյանը։

Համույթի տնօրենի խոսքերով, ծրագրի վրա աշխատում են պարուսույցներ Վանուշ Խանամիրյանը, Ռուդոլֆ Խառատյանը, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը, ռեժիսոր Հարություն Ազարյանը։

Չանչուրյանն ավելացրեց, որ պարուսույց Խառատյանը ծրագրի վրա աշխատելու համար հրավիրվել է Վաշինգտոնից, որտեղ նա ապրում և աշխատում է ավելի քան 20 տարի։

Պարի պետական համույթի տնօրենն ավելացրեց, որ հոբելյանի նշման տոանակատարությունների շրջանակներում նախատեսված են ինչպես համերգների անցկացում Հայաստանում, այնպես էլ հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Միացյալ Արամաբական Էմիրություններում, Թուրքիայում։

Ինչպես տեղեկացրեց համույթի ռեժիսոր Հարություն Ազարյանը, պարային խմբի նոր ծրագիրը բաղկացած կլինի երեք մասից՝ «Հեթանոս Հայաստան», «Քրիստոնյա Հայաստան» և «Ժամանակակից Հայաստան»։

Ռեժիսորն ասաց, որ բեմադրությանը կմասնակցեն 23 պարուհիներ, 20 պարողներ և 15 երաժիշտներ։ Բոլոր մասնակիցների համար, ինչպես նշեց Ազարյանը, 250-300 նոր թանկարժեք հագուստներ են կարվում։

Նա ավելացրեց, որ ծրագրի առաջին կես ժամն արդեն պատրաստ է, այդ հատվածի պարուսույցը Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է։ Ազարյանի խոսքերով, ծրագիրը կներկայացվի առանց դադարի ռեժիմով։

«Մի պարը մյուսի շարունակությունն է լինելու։ Ծրագրում չեն լինելու ծափահարությունների համար նախատեսված ավանադական ժամանակահատվածները, պարերն իրար են հաջորդելու առանց դադարի»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ծրագիրն ընդհանուր առմամբ տևելու է մեկուկես ժամից ավելի։

Պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը լրագրողներին հայտնեց, որ բեմադրությունը «հատուկ խորություն» ունի, քանի որ ենթադրում է հին հայկական պարերի, սովորույթների ու հագուստների մանրամասն ուսումնասիրություն։ Պարուսույցն ընդգծեց, որ աշխատանքներ են տարվում հայկական տարազների հնարավորինս ճշգրտորեն վերարտադրելու ուղղությամբ։

«Ինձ չափազանց ուրախացնում է համույթում տիրող մթնոլորտն ու տրամադրությունը։ Ինձ ուրախացնում է համույթի ներկա վիճակը, բայց միշտ էլ տեղ կա էլ ավելի զարգանալու»,- նկատեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։