478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի դուրս գալը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբից ձեռնտու չէ Հայաստանին. փոխխոսնակ
17:04
29 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի դուրս գալը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբից ձեռնտու չէ Հայաստանին, կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հրայր Կարապետյանը։

Կարապետյանի խոսքեորվ, ղարաբաղյան հիմնախնդիրը կապված է այն բանի հետ, թե ինչպիսի աշխատանքներ կտարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես կզարգանա բանակցային գործընթացը և կշարունակի արդյոք Ռուսաստանը համանախագահել ԵԱՀԿ ՄԽ-ում։

«Եթե պարզվի, որ Մինսկի խմբի հնարավորությունները սպառված են և բանակցությունները փակուղի են մտել Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատճառով, դա արդեն լրջորեն անհանգստալու առիթ կդառնա»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Ընդ որում ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի փոխարինումը որևէ այլ երկրով ձեռնտու չէ Հայաստանին։

«Դեռևս, իհարկե, ազդանշաններ չկան ՄԽ ձևաչափից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ, սակայն  եթե խոսքը գնում է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների մասին, ապա դրանք կարող են ոչ միայն տնտեսական լինել, այլև քաղաքական, որի արդյունքում կարող է սառեցվել ՌԴ մասնակցությունը նման գործընթացներում»,- ասաց նա։

Ընդհանուր առամամբ Կարապետյանը կարծում է, որ վաղ թե ուշ ամբողջ աշխարհը կգնա ազգերի ինքնորոշումը ճանաչելու ճանապարհով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: