483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը բողոքի ցույցեր է պատրաստում Թուրքիայի նախագահի հնարավոր այցի կապակցությամբ
15:26
29 Օգոստոսի 2008

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բողոքի ցույցեր է պատրաստում Թուրքիայի նախագահի հնարավոր այցի կապակցությամբ, ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։ 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին պաշտոնապես հրավիրել է Երևան 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու, որը կկայանա սեպտեմբերի 6-ին։  

«Դաշնակցությունը, անկախ այն բանից՝ մտնում է իշխող կոալիցիայի մեջ, թե ոչ, հավատարիմ է իր սկզբունքներին։ Թուրքիան շարունակում է հակահայկական քաղաքականությունը, նա ճնշում է ազգային փոքրամասնություններին, և Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը վկայում է այդ մասին։ Այդ իսկ պատճառով ՀՅԴ-ի համար սա հերթական անգամ զայրույթի ձայն բարձրացնելու բացառապես քաղաքական առիթ է»,- ասաց Կարապետյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նա նշեց, որ երկու տարի առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, այն ժամանակ լինելով ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բողոք արտահայտեց, ինչը «քաղաքական զայրույթի ձև է, ոչ թե բարբարոսական ակցիա»։   

«Նույն բանը, բայց ավելի ուժեղ ձևով կկատարվի Հայաստանում Գյուլի այցի ժամանակ։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ մենք պետք է բարձրացնենք մեր ձայնը և պարտավոր ենք դա անել, հակառակ դեպքում մեզ չեն հասկանա»,- ասաց նա։

Կարապետյանը կարծում է, որ ֆուտբոլը ֆուտբոլ, բայց այն արդեն քաղաքականացվել է, և նա, ով սպորտը հավասարեցնում է քաղաքականությանը, ավելի լավ է խաղում։

«Բայց մենք մտադիր չենք օրենքը խախտել, մեր պահանջները քաղաքական կլինեն և եթե Գյուլը ժամանի, ապա այդ ցույցերն ավելի ակտիվ կլինեն»,- ասաց նա։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։