480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում սեպտեմբերի 7-18-ը շեքսպիրյան թատերական փառատոն կանցկացվի
14:50
29 Օգոստոսի 2008

Սեպտեմբերի 7-18-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն, հայտնեց փառատոնի տնօրեն, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Երևանի շեքսպիրյան փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում և արդեն միջազգային ճանաչում ունի»,- ուրբաթ Ղազանչյանն ասաց լրագրողներին։

Նրա խոսքերով, վեց տարի առաջ, երբ էնտուզիաստների խումբն առաջին անգամ սկսեց մոնոներկայացումների շեքսպիրյան փառատոն անցկացնել, միջոցառումը Հայաստանի մայրաքաղաքի թատերական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց։ «Արդեն երրորդ տարում փառատոնը միջազգային ճանաչում ձեռք բերեց»,- ասաց Ղազանչյանը։

Նրա խոսքերով, այս տարի փառատոնն անցումային բնույթ է կրում, բացի այդ, մի փոքր փոփոխվել է նրա ձևաչափը։ Ինչպես նշեց Ղազանչյանը, ընթացիկ տարում մոնոներկայացումներից զատ փառատոնի շրջանակներում կներկայացվեն նաև տարբեր ժանրերի բեմադրություններ։ 

Իրենց մոնոներկայացումները կցուցադրեն Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Սլովակիայից, Լատվիայից, Մարոկկոյից և Իրանից ժամանած թատրոնները։ Ավելի խոշոր ձևաչափի բեմադրությունները երևանյան հանդիսատեսին կներկայացնեն երկու հանրահայտ թատրոններ Ռուսաստանից և Վրաստանից՝ Չեխովի անվ. Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական թատրոնն ու Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնը։

«Կարծում եմ, որ մենք պետք է Երևան բերենք հայտնի դեմքերի, քանի որ ավելի կարևոր է ներկայացումների բուն իմաստը, քան մասնակիցների քանակը»,- ասաց Ղազանչյանը։

Հայկական թատերական խմբերի շրջանում իրենց աշխատանքները ցույց կտան Երևանի Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը։

Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն Եժի Գրոտովսկու (Լեհաստան) աշխարհահռչակ կենտրոնի մասնագետները, ինչպես նաև աշխարհում հայտնի շեքսպիրագետներ Ալեքսեյ Բարտոշևիչը և Անջեյ Ժուրովսկին։  

Երևանյան փառատոնի շրջանակներում կկայանա նաև Ժուրովսկու «Շեքսպիրը մոնոթատրոնում» աշխատանքի շնորհանդեսը՝ ռուսերեն թարգմանությամբ։

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Շոթա Ռուսթավելու անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան, թատրոնի միջազգային ինստիտուտի(UNESCO) գլխավոր քարտուղար Տոբիաս Բիանկոն, Անտիկ մոնոներկայացումների միջազգային փառատոնների տնօրեն Վեցլավ Գերասը,  Կիևի միջազգային թատերական «Վիդլունյա» փառատոնի տնօրեն Նինա Մազուրը, Կրաևա քաղաքի (Ռումինիա) շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Էմիլ Բորոգինան, Գյուլ քաղաքի (Հունգարիա) շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Գեդեոնը, ինչպես նաև Ֆուջերիայի միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մուհամեդ ալ Աֆկամը։   

Երևանի շեքսպիրյան փառատոնի կազմակերպիչը Թատերական գործիչների միությունն է և Թատրոնի միջազգային ինստիտուտը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։