486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սոչիում բացվել է երիտասարդ կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» փոփ-երաժշտության փառատոնը
14:14
29 Օգոստոսի 2008

ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» փոփ երաժշտության միջազգային մրցույթը բացվել է Սոչիում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկու հազար վեց հարյուր տեղ ունեցող «Ֆեստիվալնի» համերգային դահլիճի բոլոր տոմսերը վաճառված են։ Փառատոնը բացել են Ֆիլիպ Կիրկորովը, «Լյուբե» խումբն ու Թամարա Գվարցետելին։

Հաղորդավարներ Անդրեյ Մալախովի և Յանա Չուրիկովայի ողջույնի խոսքից հետո մրցույթի մասնակիցները կատարել են փառատոնի հիմնը։

Իոսիֆ Կոբզոնի գլխավորությամբ ժյուրիի կազմում են Պոլադ Բյուլ-Բյուլ Օղլին, Ակտան Իսիմբաևը, Իվար Կալնիշը, Ռովշեն Նեպեսովը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ալեքսանդր Տիխանովիչը, Եռուլան Կանապյանովը, Կուդրատուլո Խիկմատովը, Յան Տապբաչնիկն ու Նելի Չոբանուն։

Սկզբնապես երաժշտական փառատոնը կոչվում էր «Հինգ աստղ»։ Սոչիում այն անցկացվում է չորրորդ անգամ։ Մրցույթի նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելու նպատակով որոշվել էր փոխել նրա ձևաչափը։ Այժմ այն կոչվում է «Հինգ ասղտ. Ինտերվիդենիե»։

Այս տարի փառատոնին մասնակցում է 11 երկիր՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան։

Տաղանդավոր երիտասարդ արվեստագետները հնարավորություն են ստանում հսկա քանակությամբ հեռուստադիտողների ուշադրությունը գրավել՝ միաժամանակ յուրաքանչյուր մրցութային օր ցուցադրելով սեփական հնարավորությունները տարբեր երաժշտական ոճերում։

Այս մրցույթի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի կատարողներ, ինչպիսիք են «Պոտապ և Նաստյա» դուետը, Եվգենիա Օտրադնայան, «Սցենակարդիա», «F.P.S.», «Р@машки», «ԿՈՒԲԱ» խմբերը, Լեռա Մասսկվան, Յուլիա Միխալչիկն ու Աննա Սեդոկովան։-0-

Մրցույթին յուրաքանչյուր երկիր ներկայացնում է մեկ կատարող։ Հաջորդ տարի մրցույթը կանցկացվի այն երկրում, որի կատարողը կհաղթի Սոչիում։

Չորս օր ընթացող մրցույթին աջակցում է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

Մրցութային յուրաքանչյուր օրը թեմատիկ է։ Հինգշաբթի մասնակիցները ներկայացրել են նոր երգեր (հեղինակային կամ իրենց իսկ հեղինակած), որը կարող է կատարվել ինչպես ռուսերեն, այնպես էլ մասնակից-պետության ազգային լեզվով։

Երկրորդ օրը «Ռետրո- հիթն» է. մրցույթի մասնակիցների կատարմամբ կհնչեն 20-րդ դարի հիթեր։ Ռազմիկ Ամյանը հանդես կգա երրորդ համարի տակ։ Երրորդ օրը «Համաշխարհային հիթն է», երբ մրցույթի մասնակիցները ընտրում են իրենց կերպարին և վոկալ տվյալներին ավելի համահունչ արտասահմանյան երգ, որը կատարվում է բնօրինակի լեզվով, Ամյանը հանդես կգա ինը համարի տակ։

Չորրորդ օրը «Գալա համերգն է», երբ շնորհվում են հինգ մրցանակները՝ Մրցույթի Գրան-Պրին, առաջին մրցանակը, երկրորդ մրցանակը, երրորդ մրցանակը և մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակը։

Բոլոր գլխավոր մրցանակները շնորհելու են հեռուստադիտողները՝ ուղիղ եթերում sms-քվեարկության միջոցով։ Գրան-պրին, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները կստանան մրցութային բոլոր օրերի ընթացքում հեռուստադիտողների առավելագույն ձայները հավաքած մասնակիցները։ Հինգ հատուկ մրցանակները՝ «Դեբյուտների Համագործակցությունը» կհանձնի ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։