480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Փոփ-կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» մրցույթին Հայաստանը ներկայացնում է Ռազմիկ Ամյանը
13:38
29 Օգոստոսի 2008

ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» փոփ երաժշտության միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում է երգիչ Ռազմիկ Ամյանը, տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Ռազմիկ Ամյանը ծնվել է հունվարի 8-ին, 1982 թ.-ին։ 1998 թ.-ին ավարտել է Աշոտ Ղուլյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Սայաթ-Նովայի անվ. երաժշտական ուսումնարան։ Իր առաջին մրցանակն Ամյանը ստացել է 1998 թ.-ին՝ «Դո-Ռե-Մի» մրցույթում զբաղեցնելով առաջին տեղը։

2006 թ.-ին ավարտել է Կոնսերվատորիան, ինչից հետո մասնակցել է «Նոր Ալիք» մրցույթին և դուրս եկել եզրափակիչ, իսկ 2007 թ.-ին «Ծովային հանգույց» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։

ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ կատարողների «Հինգ աստղ. Ինտերվիդենիե» փոփ երաժշտության միջազգային մրցույթը բացվել է նախօրեին երեկոյան, Սոչիում։ Փառատոնը բացել են Ֆիլիպ Կիրկորովը, «Լյուբե» խումբն ու Թամարա Գվարցետելին։

Չորս օր ընթացող մրցույթին աջակցում է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

Մրցութային յուրաքանչյուր օրը թեմատիկ է։ Հինգշաբթի մասնակիցները ներկայացրել են նոր երգեր (հեղինակային կամ իրենց իսկ հեղինակած), որը կարող է կատարվել ինչպես ռուսերեն, այնպես էլ մասնակից-պետության ազգային լեզվով։ Այդ օրը Հայաստանի ներկայացուցիչը բեմ է դուրս եկել ութերորդ համարի տակ։

Երկրորդ օրը «Ռետրո- հիթն» է. մրցույթի մասնակիցների կատարմամբ կհնչեն 20-րդ դարի հիթեր։ Ռազմիկ Ամյանը հանդես կգա երրորդ համարի տակ։ Երրորդ օրը «Համաշխարհային հիթն է», երբ մրցույթի մասնակիցները ընտրում են իրենց կերպարին և վոկալ տվյալներին ավելի համահունչ արտասահմանյան երգ, որը կատարվում է բնօրինակի լեզվով, Ամյանը հանդես կգա ինը համարի տակ։

Չորրորդ օրը «Գալա համերգն է», երբ շնորհվում են հինգ մրցանակները՝ Մրցույթի Գրան-Պրին, առաջին մրցանակը, երկրորդ մրցանակը, երրորդ մրցանակը և մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակը։

Բոլոր գլխավոր մրցանակները շնորհելու են հեռուստադիտողները՝ ուղիղ եթերում sms-քվեարկության միջոցով։ Գրան-պրին, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները կստանան մրցութային բոլոր օրերի ընթացքում հեռուստադիտողների առավելագույն ձայները հավաքած մասնակիցները։ Հինգ հատուկ մրցանակները՝ «Դեբյուտների Համագործակցությունը» կհանձնի ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը։

Իոսիֆ Կոբզոնի գլխավորությամբ ժյուրիի կազմում են Պոլադ Բյուլ-Բյուլ Օղլին, Ակտան Իսիմբաևը, Իվար Կալնիշը, Ռովշեն Նեպեսովը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ալեքսանդր Տիխանովիչը, Եռուլան Կանապյանովը, Կուդրատուլո Խիկմատովը, Յան Տապբաչնիկն ու Նելի Չոբանուն։

Սկզբնապես երաժշտական փառատոնը կոչվում էր «Հինգ աստղ»։ Սոչիում այն անցկացվում է չորրորդ անգամ։ Մրցույթի նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելու նպատակով որոշվել էր փոխել նրա ձևաչափը։ Այժմ այն կոչվում է «Հինգ ասղտ. Ինտերվիդենիե»։

Այս տարի փառատոնին մասնակցում է 11 երկիր՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան։

Այս մրցույթի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի կատարողներ, ինչպիսիք են «Պոտապ և Նաստյա» դուետը, Եվգենիա Օտրադնայան, «Սցենակարդիա», «F.P.S.», «Р@машки», «ԿՈՒԲԱ» խմբերը, Լեռա Մասսկվան, Յուլիա Միխալչիկն ու Աննա Սեդոկովան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։