477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջին անգամ ընդունում է Եվրոպական քաղավիացիայի կոնֆերանսի նիստը
13:21
29 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի (ECAC) նիստն առաջին անգամ անցկացվում է Երևանում, հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը։

«Այս կոնֆերանսին ներկա են 40 անդամ-պետությունների ավիացիոն իշխանությունների շուրջ 50 ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն մի շարք հարցեր եվրոպական ավիացիայի զարգացման վերաբերյալ»,- ուրբաթ բացման արարողությունից հետո լրագրողներին հայտնեց  Մովսեսյանը։

Նրա խոսքերով, միջոցառման ընթացքում Եվրոպայի հարևան երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է քննարկվելու են ավիանավիգացիայի բնագավառին առնչվող համաեվրոպական հարցեր։

«Կարդացվելու է նաև անվտանգ ավիանավիգացիայի հարցերով զբաղվող Eurocontrol կազմակերպության զարգացման վերաբերյալ զեկույցը»,- ասաց Մովսեսյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ բավականին լավ արդյունքներ են գրանցվել։

Կոնֆերանսի մասնակիցների մեկ այլ կարևորագույն խնդիրներից կդառնա, ՔԱԳՎ պետի խոսքերով, շրջակա միջավայրի պաշտպանությունը, որի խնդիրները գտնվում են ECAC ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, կքննարկվի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող արտանետումների կրճատման հարցը։

«Կոնֆերանսում կստորագրվի ավիացիոն անվտանգության փաստաթուղթ, ինչը հնարավորություն կընձեռի բավականին լայն պատկերացում ունենալ ավիացիոն անվտանգության ոլորտում երկրների հնարավորությունների մասին և կբարձրացնի ավիացիայի ոլորտում ահաբեկչությանը դիմակայելու մակարդակը»,- ասաց Մովսիսյանը։

Նա նշեց, որ փաստաթղթի շատ կետեր չեն հրապարակվում, քանի որ դա կարող է խթանել ահաբեկչության զարգացմանը։ Հիմնականում, Մովսեսյանի խոսքերով, փաստաթուղթը վերաբերում է սարքավորումների և օդակայանների ու ինքնաթիռների անվտանգության ապահովմանը։

Հայաստանում ECAC 57-րդ հատուկ նիստը կշարունակվի մինչև սեպտեմբերի մեկը։ Ամեն տարի տեղի է ունենում քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների երեք նիստ, որոնցից երկուսը անցկացվում են Ֆրանսիայում, և մեկ հատուկ նիստ էլ՝ ECAC անդամ-պետություններից մեկում։

ECAC-ն ունի 43 անդամ-պետություն։ Հայաստանը կազմակերպության անդամ է 1996թ.-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: