486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը միասնության կոչ է արել
15:53
28 Օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ հանրությանը միասնության կոչ է արել Վրաստանի դեպքերի հետևանքով երկրում ստեղծված բարդ իրավիճակում։

«Երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օլիպիականների հետ հանդիպման ժամանակ շոշափեց երկրում ստեղծված ընթացիկ իրավիճակը և բոլորին միասնության կոչ արեց։ Ես նույնպես  ցանկանում եմ միանալ նրա կոչին, քանի որ արտակարգ իրավիճակների պայմաններում մենք չենք կարող մասնատվել և հանրությանը բաժանել իշխանության կողմնակիցների և ընդդիմության»,- հինգշաբթի կառավարության նիստին ասաց վարչապետը։

Նա ընդգծեց արտակարգ իրավիճակում համախմբվելու կարևորությունը և ցանկացած սադրիչ գործողությունների քննադատումը առաջին հերթին հանրության կողմից։

Ինչպես հիշեցրեց Սարգսյանը, արդեն երրորդ շաբաթն է, ինչ հարևան Վրաստանի տարածքում, որի միջոցով Հայաստանն իրականացնում է իր ապրանքաշրջանառության 70 տոկոսը, ընթանում են ռազմական գործողություններ։ Այդ ժամանակամիջոցում, ինչպես կարծում է վարչապետը, հանրությունը ցնցումներ չի զգացել, չի խաթարվել քաղաքացիների կյանքի բնականոն ընթացքը։

«Մենք ձեզ հետ միասին կարողացանք կայունություն ապահովել, և առաջին հերթին, հանրության կողմից աջակցություն ստանալու միջոցով»,- ասաց կառավարության նախագահը։

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա արդեն գործում է Վրաստանը Հայաստանի հետ միացնող այլընտրանքային երկաթուղային կամուրջը՝ Գորի-Թբիլիսի ճյուղում պայթեցված կամրջի փոխարեն։ Սարգսյանի խոսքերով, վերջին օրերին Վրաստանից Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ ապրանք, ինչի շնորհիվ վերջին օրերին դիտարկվող լարվածությունը շուտով ամբողջովին կվերանա։

Կառավարության նախագահը շնորհակալություն հայտնեց մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ովքեր ակտիվորեն համագործակցում էին իշխանություների հետ վերջին երեք շաբաթվա ընթացքում, աջակցում էին Օպերատիվ շտաբի աշխատանքներին և քաղաքացիական բարձր կեցվածք էին դրսևորում։

«Անկեղծ ասած, ես զարմացած եմ իրենց աշխատանքին նվիրված այդ մարդկանցով։ Խոսքը հասարակ վարորդների մասին է, ովքեր օգնում էին մեզ վառելիք տեղափոխել Բաթումիից Երևան, խոսքը մասնավոր ընկերությունների մասին է, որոնք առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու՝ օգնեցին մեզ մեր կազմակերպչական աշխատանքներում»,- նկատեց նա։

Վարչապետը ցավով նշեց, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին իշխանությունների քաղաքական հակառակորդները՝ վստահեցնելով, որ գործադիր մարմինը չի կարող կառավարել իրավիճակը։

«Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք օպերատիվ և օբյեկտիվ ներկայացնում էին իրավիճակը, որի արդյունքում հասարակության շրջանում մենք կարողացանք պահպանել կայունություն և կար փոխադարձ ըմբռնում` ստեղծված իրավիճակի շուրջ, ինչի շնորհիվ ընդհանուր առմամբ չկար նաև լարվածություն»,- ասաց վարչապետը:

«Տեսեք Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ընդդիմությունների կեցվածքը և համեմատեք մեր երկրի ընդդիմության գործողությունների հետ։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է մեր հասարակության համար, քանի որ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում մենք հզոր մարտահրավերների առջև ենք կագնած, և մեր քաղաքական կեցվածքը շատ կարևոր է: Մենք ճիշտ դասեր պետք է քաղենք ստեղծված իրավիճակից»,- ասաց վարչապետը:

-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։