483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է «զգուշավոր ակտիվություն» դրսևորի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կարգավիճակի հարցում
15:03
28 Օգոստոսի 2008

Հայաստանի ղեկավարությունը չպետք է պասիվ լինի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման կամ չճանաչման հարցում, սակայն անհրաժեշտ է «զգուշավոր ակտիվություն» դրսևորել, կարծում է «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին հրամանագրերն ու կոչ արել այլ երկրներին հետևել ՌԴ օրինակին։

«Լինելով Ռուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի համար բարեկամ երկիր՝ Հայաստանը կարող է հաջողությամբ միջնորդական առաքելություն իրականացնել վրաց-հարավօսական հակամարտությունում, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում չկա նման հնարավորություն ունեցող այլ ուժ», - ասաց Ավետիսյանը հինգշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով, Հայաստանն ամեն դեպքում պետք է պահպանի բարեկամական հարաբերությունները հակամարտության բոլորի կողմերի հետ։

Ինչպես կարծում է Ավետիսյանը, զգուշություն անհրաժեշտ է դրսևորել նաև այն բանի պատճառով, որ Կովկասի յուրաքանչյուր խնդիր վաղ թե ուշ անմիջական ազդեցություն է ունենում տարածաշրջանի այս կամ այն պետության վրա։

Այդ պատճառով, նրա կարծիքով, կարևոր է խուսափել այն իրավիճակից, երբ վրաց-հարավօսական հակամարտության հիման վրա Հայաստանը սեփական խնդիրներ ձեռք բերի։

Միաժամանակ Ավետիսյանը ավելացրեց, որ այս բավականին լարված պահին վրաց-հարավօսական հակամարտության հարցի վերաբերյալ հայկական ընդդիմության հայտարարությունները «ոչ մի տրամաբանություն չունեն և ուղղված են հայկական պետության ապակայունացմանը»։

Արմատական ընդդիմությունը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի գործողություններին վրաց-հարավօսական հակամարտությունում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: