478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանի աշխատանքների ցուցահանդեսով բացվեց Լիբանանի մշակույթի շաբաթը Հայաստանում
16:03
27 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լիբանանցի հայազգի գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանի աշխատանքների ցուցահանդեսով բացվեց Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթը։  

«Նարեկացի» արվեստի կենտրոնում երևանցի հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացված նկարչի կողմից վերջին տարիներին ստեղծված շուրջ 15 կտավ։   

«Սա իմ առաջին անհատական ցուցահադեսն է պատմական հայրենիքում, ես ուրախ եմ ներկայացնել իմ աշխատանքները հայ հանդիսատեսին»,- ասաց Անտոնյանը ցուցահանդեսի բացման ժամանակ։ 

Անտոնյանի նկարների գլխավոր թեման պատմական հայրենիքն է։ Ներկայացված նկարներում նկարիչը պատկերել է ազգային պարերի տեսարաններ, ավանդական ճաշատեսակների պատրաստմանը գործընթացը։

«Բացի այդ որոշ նկարներում պատկերված են իմ մանկական հիշողությունները, այդ թվում մեր գյուղական բակը»,- ավելացրեց նա։

Լիբանանի մշակութային շաբաթվա շրջանակներում, որը կընթանա մինչև սեպտեմբերի 2-ը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նախատեսվում են նաև լիբանանյան «Ալ Ֆայխա» երգչախմբի ելույթները, լիբանանցի հայազգի դրամատուրգ Արա Արծրունու «Անավարտ սիրավեպ» վեպի մոտիվներով բեմադրությունը, ինչպես նաև լիբանանցի բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանին նվիրված գրական երեկոն։

Շաբաթն անցկացվում է «Նարեկացի» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Լիբանանի դեսպանատան աջակցությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: