484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ հակամարտությունը սրելով՝ ՆԱՏՕ-ն վտանգավոր ուղի է մտել. ՀՀ դեմկուսի ղեկավար
15:10
27 Օգոստոսի 2008

Ռուսաստանի հետ հակամարտությունն էլ ավելի սրելով՝ ՆԱՏՕ-ն վտանգավոր ուղու վրա է կանգնել, կարծում է ՀՀ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։  

«Ռուսաստանի հետ հակամարտությունն էլ ավելի սրելու ՆԱՏՕ-ի ցանկությունը  ցույց է տալիս, թե ԱՄՆ ղեկավարության շնորհիվ ինչպիսի վտանգավոր ուղու վրա է գտնվում դաշինքը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։  

ՆԱՏՕ-ն հանդես եկավ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի գործողությունների կտրուկ քննադատությամբ, որոնց նախորդել էին Հարավային Օսեթիայի տարածքում վրացական զորքի ռազմական գործողությունները և հաջորդել էր Վրաստանին խաղաղության դրդող ռուսական օպերացիան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է, որ մերժում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը։

ՀՀ դեմկուսի առաջնորդի կանխատեսման համաձայն, Ռուսաստանի դիրքորոշումը դատապարտող եվրոպական երկրները «արագ կհանդարտվեն», առավել ևս, որ «ձմեռ է գալիս, և այդ երկրները պետք է մտածեն իրենց քաղաքացիների տների ջեռուցման մասին, բնականաբար ռուսական գազի հաշվին»։ 

«Դա որոշակիորեն կհանդարտեցնի կրքերը, և հակամարտությունն ավելի լուրջ ու սուր բնույթ չի ստանա, չնայած պարզ չէ, թե Բուշը ուրիշ էլ ինչ կմտածի»,- ավելացրեց հայ քաղաքական գործիչը։  

Դեմկուսի առաջնորդը կոչ արեց որոշ հայ քաղաքագետների ու քաղաքական գործիչների, ովքեր կարծում են, որ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ է, այդքան էլ կատեգորիկ չլինել։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելն անհրաժեշտ է։

«Բայց պետք է հիշել, որ Դաշինքն ու արևմտյան երկրները, ցանկանալով Հարավային Կովկասում ու եվրասիական տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել, չպետք է այդ նախաձեռնությունից բացառեն Ռուսաստանին։ Առանց Ռուսաստանի մասնակցության նման գոտու ստեղծումն անհնարին է։ Դրանում պետք է ընդգրկված լինեն տարածաշրջանի բոլոր երկրները, Ռուսաստանը, Իրանը, իսկ ավելի լայն դասավորման պարագայում, նաև Հնդկաստանը»,- նշեց նա։    

«Հայաստանը պետք է ազգային շահերը պաշտպանելու համար գործողությունների ծրագիր ունենա, քանի որ եթե տարածաշրջանում պայթյուն տեղի ունենա, ապա մենք կհայտնվենք դրա հենց կենտրոնում»,- նշեց կուսակցության ղեկավարը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: