483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Վալլետտա» հայկական ընկերությունը կտեղաբաշխի 500 մլն դրամ արժողությամբ երրորդ թողարկման պարտատոմսեր
14:47
27 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Վալլետտա» ՍՊԸ-ի՝ 500 մլն դրամ արժողությամբ երրորդ թողարկման պարտատոմսերը կտեղաբաշխվեն Հայաստանում, 2008 թ.-ի սեպտեմբերի 2-ից 15-ը, տեղեկացրեց «Վալլետտա» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ Հայկ Կակոյանը։

««Վալլետտա» ՍՊԸ-ի՝ անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով ոչ փաստաթղթային 10 հազ. պարտատոմսերի անվանական արժեքը կկազմի 50 հազ. դրամ (շուրջ 164 դոլար)», - տեղեկացրեց Կակոյանը չորեքշաբթի՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքերով, արժեկտրոնային տոկոսադրույքը կկազմի տարեկան 11 տոկոս՝ 36 ամիս շրջանառության ժամկետով։

Միաժամանակ արժեկտրոնային վճարումները կիրականացվեն կիսամյակային պարբերականությամբ, իսկ մասնակի մարումները ծրագրված են 2010 թ.-ի սեպտեմբերի 2-ին և 2011 թ.-ի սեպտեմբերի 22-ին՝ անվանական արժեքի 50 տոկոսի չափով։

«Ստացված միջոցները կուղղվեն շրջանառվող միջոցների համալրմանը, քանի որ «Վալլետտան» դինամիկ կերպով զարգանում է, ինչպես նաև կիրականացվի կապիտալ վերանորոգման ֆինանսավորում», - ասաց Կակոյանը։

Թողարկման կազմակերպիչ և գլխավոր երաշխավոր հանդիսացող «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ Արկադի Փինաչյանն իր հերթին նշեց, որ 400 մլն դրամ (մոտ  1,3 մլն դոլար) ընդհանուր ծավալով (8,000 հատ) պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել բաց բաժանորդագրության միջոցով։

Նրա խոսքերով, մնացած 100 մլն դրամ (մոտ 328,4 հազ. դոլար) ընդհանուր ծավալով (2,000 հատ) պարտատոմսերը ձեռք է բերում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Միաժամանակ մենք հայտարարում ենք ակցիա՝ ներդրողների ակտիվությունը բարձրացնելու նպատակով, ինչի համաձայն 52 մլն դրամ (մոտ 164,2 հազ. դոլար) և ավելի արժողությամբ պարտատոմսերի ձեռքբերման դեպքում ներդրողները կստանան բոնուս՝ ձեռքբերված պարտատոմսերի ընդհանուր ծավալի 0,2 տոկոսի չափով», - ասաց Փինաչյանը։

«Վալլետտա» ՍՊԸ ընկերությունը գործում է Հայաստանում, 1990 թ.-ից։ Ընկերության գործունեության բնագավառներն են առևտուրը, արագ սնունդը, սուրճի և թեյի արտադրությունը, ինչպես նաև ձեռնարկությունների զարգացումը, որոնք հետագայում ինքնուրույն կարգավիճակ են ստանում։ Ընկերության կառույցում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերություններ։

2007 թ.-ի ընթացքում «Վալլետտա» ընկերությունը թողարկել է երկու փաթեթ պարտատոմսեր՝ 850 մլն դրամ (մոտ  2,8 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: